Լրահոս
Մամուլի տեսություն
09:45
29.11.22
111

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«168 Ժամ»
Մոսկովյան մերձդիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ, իրականում առաջին անգամ ՀԱՊԿ-ը առանց Ադրբեջանին ուղղված ուղիղ դատապարտող ձևակերպումների պատրաստ էր հանդես գալ ի շահ Հայաստանի՝ տրամադրելով օգնություն:

«Հրապարակ»
Արցախի արտգործնախարարի ևս մեկ հավակնորդի անուն՝ Արցախի նախագահի խորհրդական, նախկին արտգործնախարար Մասիս Մայիլյան:

«Ժողովուրդ»
Սեյրան Օհանյանի կալանքի հարցով դատախազ Աննա Վարդապետյանը կմտնի խորհրդարան:

«Ժողովուրդ»
ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրելու ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին:

«168 Ժամ»
Այս տարվա 9 ամսում կատարված խաղադրույքները հասել են ռեկորդային 4,2 տրիլիոն դրամի:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի հետ: