Լրահոս
Մամուլի տեսություն
09:30
25.11.22
69

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»
Պատերազմից հետո Արցախ-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովը չի գործում:

«Ժողովուրդ»
Ընտրակեղծարարության մեջ մեղադրվող Արփի Դավոյանն «Ընտրական օրենսգրքի» մասին օրինագիծ է ներկայացրել:

«Հրապարակ»
Ռուբեն Վարդանյանն իր խորհրդական է նշանակել «Կապավոր» ՍՊ ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանին:

«Հրապարակ»
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և նորանշանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը MAN Truck & Bus SE ընկերության հրավերով մեկնել են Լեհաստանի Ստարախովիցե քաղաք։

«Ժողովուրդ»
«Կալանք տվող» դատարանի գործունեությունը դադարեցնելուց հետո հաջորդը Հակակոռուպցիոն դատարանի հերթն է:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի Էկոնոմիկայի նախարարի նախկին առաջին տեղակալ, արտակարգ և լիազոր դեսպան Գարեգին Մելքոնյանի հետ: