Լրահոս
Մամուլի տեսություն
09:20
15.08.25
90

Օրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Աղազարյանն ավարտել է գիրքը, այն ավելի քան 300 էջանոց է լինելու: Հեղինակը զիլ դրվագներ է խոստանում` հատկապես Նիկոլ Փաշինյանի հետ կապված պատմություններում: Նա Փաշինյանին համեմատել է Վազգեն Սարգսյանի հետ, բայց, ինչպես ինքն է ասում՝ «վատ Վազգենի», ավելի ճիշտ՝ Վազգենի վատ կողմերի հետ, թե ինչպես վերջինիս շրջապատը, ստրկաբար հնազանդվելով, Վազգենից վատ Վազգեն կերտեց։

«Ժողովուրդ»

Սկանդալային դատական գործեր քննած Վահե Դոլմազյանը 125.000 դոլարով նոր բնակարան է գնել:

«Հրապարակ»

ԿԳՍՄՆ նախարար Ժաննա Անդրեասյանը Փաշինյանին իբրեւ կուռքի է վերաբերվում եւ երբեմն չի կարողանում քողարկել իր այդ անթաքույց հիացմունքը։

«Ժողովուրդ»

ՍԱՏՄ նախկին ղեկավարը յուրացրել և վաճառել է 3 մլն դրամի բենզինի կտրոն:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը  կքննարկի  «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանի հետ: