Լրահոս
Մամուլի տեսություն
09:24
14.08.25
105

Օրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը համաձայնություն է տվել Ադրբեջանի հերթական պահանջին՝ փոխել ՀՀ Սահմանադրությունը, մասնավորապես, հրաժարվել Անկախության հռչակագրին հղումից։

«Հրապարակ»

Իրականում իշխանությունն այնքան լավ էր աշխատել քարոզչական մակարդակում, որ ընդդիմությունը տանուլ է տվել այս պայքարը, եւ անիմաստ էր որեւէ քայլ անելը: Հիմա սպասում են, որ քարոզչական գերդոզան անցնի, մարդիկ սթափվեն, եւ ժամանակը բացահայտի, որ Վաշինգտոնում կնքվածը խաղաղություն չի բերում, եւ սա հերթական կապիտուլյացիան է։

«Ժողովուրդ»

«Շողակաթ» հոգևոր հեռուստաալիքի նախկին ռեժիսորի կինը Սոնա Ղազարյանը իշխանական այն անձանց շարքում է, որոնք փորձում են ճնշումներ գործադրել եկեղեցու դեմ և հաճախ ԱԺ ամբիոնից հնչեցնում, որ պետք է փակել միակ կրոնական հեռուստաալիքը, հարկել եկեղեցուն։

«Հրապարակ»

Փաշինյանը հետ չի կանգնել Եկեղեցու դեմ մտասեւեռումներից Ուղղակի որոշ հարցերի պատասխանները չի գտնում, կամուկացի մեջ է` չգիտի ինչ անել։ 

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի սոցիոլոգ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանի հետ: