Լրահոս
Մամուլի տեսություն
10:00
30.03.22
117

Օրվա մամուլի 5 կարևոր լուրերն են

«Հրապարակ»
Երկու օր է՝ ռուսական կողմը բազմապատկել է իր խաղաղապահների ներկայությունը  Քարագլխի  տարածքում՝ այլ կետերից տեղափոխելով, որոնք հսկում են և թույլ չեն տալիս, որ ադրբեջանցիները «պերեսմենկա» անեն։ 

«Հրապարակ»
ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյանը պատերազմին մասնակցելուց ձախողել է հարավային հատվածի պաշտպանությունը, և նրա ղեկավարած ստորաբաժանումից մատների վրա հաշված մարդիկ են փրկվել։

«Հրապարակ»
Ավինյանին չեն ուզում ժամանակից շուտ «փչացնել», և  փոխքաղաքապետի պաշտոնին նշանակումը կարվի Երևանի ավագանու ընտրություններից հինգ պակաս: 

«Ժողովուրդ»
Նոր Հայաստանում խնամի-ծանոթ-բարեկամներին աշխատանքի տեղավորելու երևույթը դեռ շարունակվում է: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի  կինը՝ Ռուզաննա Տոնոյանը, աշխատում է ամուսնու ղեկավարած նախարարությունում:

«Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանը շարունակում է կասկածել ու ասպարեզից հեռացնել բոլոր նրանց, ովքեր ինչ-որ չափով իրենցից վտանգ են ներկայացնում։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանի հետ: