Լրահոս
Միջազգային
09:30
28.02.22
411

Որտեղ և երբ կանցկացվեն ռուս-ուկրաինական բանակցությունները․ նոր մանրամասներ

Img default alt hy

Բելառուսում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը կարող է մեկնարկել երկուշաբթի առավոտյան, քանի որ Կիևի ներկայացուցիչները որոշել են հանրապետություն մուտք գործել Լեհաստանի կողմից։

Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է բելառուսցի քաղաքագետ Յուրի Բոսկրեսենսկին, որը մտերիմ է բանակցությունների կազմակերպիչների հետ:  

«Բանակցությունները կանցկացվեն երկուշաբթի առավոտյան, քանի որ ուկրաինական պատվիրակությունը, վախենալով իրենց կյանքի համար, ուղեւորվել է դեպի Գոմել Լեհաստանով՝ Բրեստի «Վարշավայի կամուրջ» անցակետով: Նրանք մեծ շրջապտույտ են կատարում»,-ասել է գործակալության զրուցակիցը:  

ա հավելել է, որ ուկրաինական պատվիրակությունը կազմված է առավելագույնը հինգ անձից, մասնավորապես՝ դրա կազմում են ԱԳՆ փոխնախարարները, ռազմական եւ քաղաքական ոլորտի ներկայացուցիչներն, ինչպես նաև «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան: