Լրահոս
Քաղաքական
13:00
31.03.25
1 676

Որտեղ է Մարտուն Գրիգորյանը՝ նրա տեղը հայտնի չէ. Հրապարակ

Img default alt hy

Գյումրիում տեղի ունեցած ընտրություններից հետո մարդիկ շունչը պահած սպասում են Մարտուն Գրիգորյանի որոշմանը՝ եթե միանա Վարդան Ղուկասյանին, կհաղթի ընդդիմությունը, չմիանա՝ ՔՊ-ն:

«Հրապարակի» լրագրողն այս պահին Մարտուն Գրիգորյանի շտաբում է։ Լրատվամիջոցի նկարահանող խումբը գնացել էր նրա տեսակետը լսելու և հասկանալու՝ ու՞մ  է նա նախապատվությունը տալու՝ ընդդիմադիր թեկնածուի՞ն, թե՞ ՔՊ-ական Սարիկ Մինասյանին: Եւ ինչ քաղաքական զարգացումներ են սպասվում Գյումրիում։

Պարզվեց, Մարտուն Գրիգորյանն իր շտաբում չէ, ավելին՝ նրա թիմակիցներից որևէ մեկը չկա, որ մեկնաբանություն վերցնենք:

Արդեն շուրջ 40 րոպե լրագրողը գտնվում է այսնեղ, սպասում է ավագանի անցած թիմի ղեկավարին։

Հիշեցնենք, որ ավագանի անցած ուժերը եւ թեկնածուներն արդեն իրենց տեսակետը հրապարակել են, հայտնել են, որ պատրաստ են համախմբվելու, միայն ինքն է մնացել, որ չի հայտնել իր դիրքորոշումը։ Առավել ևս, որ իր դիրքորոշումից է կախված` ՔՊ֊ն Գյումրիում կմնա՞ իշխանության, թե՞  կզրկվի իշխանությունից։