-
Մամուլի տեսություն
Իրավապահ համակարգում այս օրերին փաստացի կարճատև դադար է հայտարարված. «Ժողովուրդ»
10:0430.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ նիստի ժամանակ իրավիճակը լարվել է, երբ պարզվել է, որ Ալեն Սիմոնյանը ստացել է ընդամենը 5 ձայն. «Ժողովուրդ»
09:5930.06.26 -
Մամուլի տեսություն
Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ»
09:5330.06.26 -
Մամուլի տեսություն
Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»
09:5030.06.26 -
Մամուլի տեսություն
Ձախողման շարունակություն, թե կլանային կաշկանդվածություն. «Ժողովուրդ»
09:4730.06.26 -
Մամուլի տեսություն
ԿԸՀ նախագահի հայտարարագիրը․ եկամուտների աճ, հիփոթեք և ֆինանսական ակտիվացում․ «Ժողովուրդ»
09:3630.06.26 -
Հասարակական
ՆԳՆ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը (տեսանյութ)
23:5429.06.26 -
Հասարակական
Ծեծկռտուք Երևանում. խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են տղամարդու դեմքին
23:1629.06.26 -
Աշխարհ
Պուտինը չի պատրաստվում փրկել Ուկրաինան. Կիևն առաջարկում է սահմանափակել պատերազմի տեղանքը
22:1529.06.26 -
Հասարակական
Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր
22:0029.06.26 -
Հասարակական
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
21:3929.06.26 -
Քաղաքական
ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը
20:1929.06.26 -
Հասարակական
Գր.Արծրունու փողոցից դեպի Վաղարշյան փողոց կթույլատրվի երթևեկությունը միայն աջ
19:4229.06.26 -
Միջազգային
Եվրոպան խոստովանում է, Ռուսաստանը՝ զգուշացնում, Իրանը՝ ամրանում. ի՞նչ պետք է անի Հայաստանը
19:2729.06.26 -
Հասարակական
Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ
19:1629.06.26 -
Իրավական
Բարձր դատարանը պարզ հարցեր ունի ԿԸՀ նախագահին. Հովակիմյանի բացատրությունները
17:5329.06.26 -
Իրավական
Երևանում մեկ շաբաթում հայտնաբերվել է ոչ սթափ 199 վարորդ. 91 անձ ձերբակալվել է. ՆԳՆ
17:3729.06.26 -
Հասարակական
«Լուռ մարդասպան» է շրջում Եվրոպայում. մահեր, ջերմային սթրես՝ ռեկորդային շոգի պատճառով
17:1129.06.26 -
Հասարակական
Հունիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վահրամ Փափազյան փողոցում
16:4929.06.26 -
Հասարակական
Առեղծվածային ողբերգությունից նոր մանրամասներ են հայտնի դարձել. ովքե՞ր են վթարի ենթարկված տղամարդիկ
16:0229.06.26 -
Կրթություն և գիտություն
Քիմիայի միասնական քննության թեստը առաջացրել է խորը մտահոգություններ և լուրջ հիասթափություն. դիմել են ԿԳՄՍՆ-ին
15:4529.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Սարսափելի վթարից նոր մանրամասներ են հայտնի դարձել. ովքե՞ր են 4 զոհերը
15:3029.06.26 -
Քաղաքական
Ցեղասպանության ճանաչումը ծանր երկընտրանքի մեջ է դնում Ադրբեջանին․ Ստեփան Դանիելյան
14:4129.06.26 -
Մշակույթ
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում հետաքրքիր գտածոներ են հայտնաբերվել
14:2829.06.26 -
Քաղաքական
7 տարի ԱԺ-ում, «Էռատո» ջոկատում. ինչպե՞ս է խորհրդարանից հեռանում ՔՊ-ական պատգամավորը. «Արմլուր»
14:0929.06.26 -
Քաղաքական
«Ուժեղ Հայաստանի»-ի անդամը պնդում է՝ իրեն աշխատանքից հեռացրել են քաղաքական հայացքների համար
13:5429.06.26 -
Քաղաքական
ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ամստերդամ
13:2029.06.26 -
Հասարակական
Կասեցվել է «Բոնապ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
13:0429.06.26 -
Քաղաքական
Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից
11:1529.06.26 -
Տարածաշրջան
Բաքուն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղասպանության մասին որոշումը
10:3629.06.26 -
Աշխարհ
ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել հարվածները և բանակցել Հորմուզի նեղուցի շուրջ
10:1629.06.26 -
Հասարակական
Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրահեղձ եղած տղամարդու մարմինը
10:0429.06.26 -
Հասարակական
Ողբերգական դեպք Արարատում. «Nissan Rogue»-ում հայտնաբերվել է 3 կիuամnխրացած մարմին
09:1329.06.26 -
Հասարակական
«Դոկտոր մահը» ուզում է «բարեկեցության մինի՞ստր» դառնալ. «Ինչ էլ փոխեն, նույն կեղտերն են մնալու»
23:1628.06.26 -
Քաղաքական
Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն. Սուրեն Սուրենյանց
22:3528.06.26 -
Քաղաքական
ՍԴ-ում աղմկոտ բացահայտումներ է անում «Հայաստան» դաշինքը. պետական ապարատը՝ ընդդեմ քաղաքական ուժերի
22:2028.06.26 -
Իրավական
Սրբազանի ազատությունը. «Եթե Աստված պատժիչ արդարությամբ գործեր, ոչ մեկս չէր մնա»
22:0828.06.26 -
Միջազգային
Գազայում ցեղասպանություն իրականացնողները պարտադիր պատասխանատվության կենթարկվեն․ Էրդողան
21:4528.06.26 -
Հասարակական
Ցավով տեղեկացա բժիշկ, առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին․ Ավանեսյան
21:2028.06.26 -
Հասարակական
Երևանում «Opel Zafira»-ն բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում․ վարորդը մահացել է
20:5728.06.26 -
Հասարակական
Ջրասուզակի ցավի ու երջանկության պահերը. Վահե Մելքոնյանից գաղտնիքներ չեն պահում ջրերը
20:2028.06.26 -
Հասարակական
Երևանում «Hyundai Elantra»-ն վրաերթի է ենթարկել օտարեկրացի հետիոտնի․ նա տեղում մահացել է
19:5928.06.26 -
Քաղաքական
Ում ուզում, գցում են բանտ, նման բան երբեք չի եղել նախընտրական փուլում. Ժաննա Ալեքսանյան
19:0028.06.26 -
Հասարակական
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի դին
18:2528.06.26 -
Միջազգային
Իրանը զգուշացնում է. Հորմուզում ցանկացած միջամտություն կհանգեցնի լարվածության աճի
16:5328.06.26 -
Հասարակական
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. հունիսի 1-ից աճը կազմել է 17 սմ․ Լևոն Ազիզյան
16:4828.06.26 -
Հայաստան
Ուղիղ I Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ընտրությունների վիճարկման դիմումները
16:3028.06.26 -
Հասարակական
Պարզվել են Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունը
15:2028.06.26 -
Քաղաքական
Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը ԱԺ փոխնախագահ դառնալու ցանկություն ունեն․ Factor.am
14:2528.06.26 -
Միջազգային
Իսրայելը կորցրել է Միացյալ Նահանգների «հատուկ դաշնակցի» կարգավիճակը․ Politico
14:0428.06.26 -
Հասարակական
19-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր
12:5028.06.26 -
Քաղաքական
Տոտալ վերահսկողություն՝ հեռախոսով. Հայաստանում կլինի՞ այնպես, ինչպես Ադրբեջանում և Թուրքիայում
12:3028.06.26 -
Քաղաքական
«Արևմտյան Ադրբեջանի» և Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը․ Անժելա Էլիբեգովա
23:5427.06.26 -
Քաղաքական
1993-ի հունիսի 27-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը մտան Մարտակերտ․ Արթուր Խաչատրյան
22:3727.06.26 -
Իրավական
Աննախադեպ հետընտրական վիճակ՝ Հայաստանում. ՍԴ-ում պայքարում են «4-րդ տեղի» համար
21:1027.06.26 -
Հասարակական
Վրաերթի է ենթարկվել ՀՀ նախկին ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի թոռը
20:5027.06.26 -
Քաղաքական
Փաստարկների փոխարեն անձնական կյանքը շահարկելը սնանկության նշան է․ Մարիաննա Ղահրամանյան
20:1027.06.26 -
Քաղաքական
Պետական բյուջեն՝ Փաշինյանի ձեռքի փո՞ղ. թանկարժեք շոուներ, բանակը քաղաքական գործիք դարձնելու փորձեր
19:5027.06.26 -
Միջազգային
ՌԴ օդատիեզերական ուժերը և Չինաստանի ռազմաօդային ուժերը համատեղ ռազմավարական պարեկություն են իրականացրել
19:3027.06.26 -
Հասարակական
Տղամարդու մարմին են գտել Փամբակում. գետում հայտնված մյուս տղամարդուն դեռ որոնում են
19:1227.06.26 -
Միջազգային
«Կիևի ռեժիմը ստանալու է իր պատիժը». Պետդումայի պատգամավորը՝ Զելենսկու սպառնալիքների մասին
17:2127.06.26 -
Միջազգային
Լարվածություն՝ Հորմուզում, թեժ իրավիճակ՝ Լիբանանում. խաղաղությունը չի՞ գալիս Մերձավոր Արևելք
16:3827.06.26 -
Հասարակական
Արարատն ու Վանաձորը ավելի կխոշորացվեն՝ դառնալով «մեգահամայնքներ». ո՞ր համայնքներն են ներառվելու այնտեղ
16:2027.06.26 -
Հասարակական
Երևանում «Nissan Sentra»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
16:0027.06.26 -
Միջազգային
Մինաբի դպրոցի վրա հարձակումը տեղի է ունեցել ԱՄՆ հետախուզության սխալների պատճառով․ «Bloomberg»
15:4927.06.26 -
Հասարակական
Զովունի-Եղվարդ ճանապարհին վթարային իրավիճակներ ստեղծած վարորդը հայտնաբերվել է
15:3027.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը խախտել է Իրանի հետ կնքված հակամարտության կարգավորման հուշագրի երկու կետ․ Մոհսեն Ռեզայի
14:5227.06.26 -
Միջազգային
Լեհաստանը մտադիր է դատարանի միջոցով պահանջել Գդանսկում ՌԴ նախկին գլխավոր հյուպատոսության շենքը
14:3727.06.26 -
Քաղաքական
Եղեք զգոն և չտրվեք քաղաքական գայթակղություններին. Արթուր Ղազինյանը՝ ՍԴ դատավորներին
14:1127.06.26 -
Հասարակական
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ․ ՀՖՖ
12:5227.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Մահացել է պայմանագրային զինծառայող. ՊՆ-ն մանրամասներ չի հայտնում
12:3027.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ն և Հնդկաստանը առևտրային համաձայնագրի համաձայնեցման վերջին փուլում են. Ռուբիո
12:1627.06.26 -
Միջազգային
Լեհաստանի նախկին վարչապետը Լվովի քաղաքապետին կոչ է արել ներողություն խնդրել Կաչինսկուց և Վարշավայից
12:0327.06.26 -
Հասարակական
Կապան-Երևան ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է. վարորդը հոսպիտալացվել է
11:4527.06.26 -
Միջազգային
Ուկրաինայի արագացված ընդունումը ԵՄ կբացի նրա ռեսուրսների հասանելիությունը․ Լատվիայի վարչապետ
11:2427.06.26 -
Հասարակական
«FAW» մակնիշի կցորդիչով ինքնաթափը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել երկաթուղային գծերի վրա
11:1127.06.26 -
Հայաստան
CSI-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել Հայաստանում պահվող բոլոր քաղաքական բանտարկյալներին
10:4927.06.26 -
Միջազգային
Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական լարվածությունը սրվում է. ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել ԱՄՆ օբյեկտներին
10:1727.06.26 -
Հասարակական
«Թատերականացված սպանություն»՝ 44-օրյա պատերազմի դաշտում. զոհված սպայի հայրը արդարություն է որոնում
10:0827.06.26 -
Մամուլի տեսություն
Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»
09:5227.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ»
09:4727.06.26 -
Մամուլի տեսություն
Հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում թեժ հարցեր են. «Ժողովուրդ»
09:3327.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ»
09:2527.06.26 -
Հասարակական
Ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
23:5326.06.26 -
Քաղաքական
Հիբրիդային խաչակրաց արշավանք՝ ազատ ընտրության կարգի դեմ. «Հայաստան»-ը ՍԴ-ում ներկայացրել է դիմումը
23:1226.06.26 -
Հասարակական
Գյումրիում բախվել են «Mercedes A170»-ը և «Mercedes E320»-ը․ կան վիրավորներ
22:2826.06.26 -
Քաղաքական
Էս ծավալով անվստահություն Հայաստանի պատմության մեջ չի եղել. մարդիկ հավաքվել են ՍԴ-ի մոտ
22:1426.06.26 -
Քաղաքական
Ադրբեջանական դժոխք՝ հայկական դրախտում. ալիևյան ստերը պայթեցնում են Արցախում վերաբնակեցվածները
21:4626.06.26 -
Իրավական
Կաթողիկոսին «սատկացնելու» կոչ արած Ջնդոյի Էդոյին 6 ամիս է՝ մեղադրանք չեն առաջադրում
21:1526.06.26 -
Իրավական
Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
20:4926.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Ալիևյան միֆերը պայթում են Արցախում. Բաքվի մեծ խաբեության հետքերով
20:3026.06.26 -
Տնտեսական
Հայ-ռուսական պղտորված ջրեր. 80 միլիոն դոլարի հայկական ձուկ այլևս չի մտնում ռուսական շուկա
20:1626.06.26 -
Հասարակական
Այս իշխանությունը ամեն օրենք խախտելով գալու է բոլորիդ հետևից․ Գեղամ Մանուկյան
20:0026.06.26
Որպես ազգ՝ և՛ խելացի ենք, և՛ անխելք, և՛ հպարտ ենք, և՛ խայտառակված… հաճախ և՛ հայ ենք, և՛ հակահայ. Աթանեսյան
«Aysor.am»-ի զրուցակիցն է Արթուր Աթանեսյանը՝ քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետ։
-Հայաստանի սահմանումը ո՞րն է, որտե՞ղ են սկսվում և ավարտվում Հայաստանի սահմանները։
-Գերմանիայի պատմության թանգարանը Բեռլինում սկսվում է մի ցուցատախտակից, որի վրա, մասնավորապես, գրված է. սկզբում Գերմանիայի սահմանները տարածվում էին այն հողերի վրա, որոնք գերմանական ցեղերը կարողանում էին նվաճել: Հետո Գերմանիան հաստատվեց այն սահմաններում, որոնք գերմանացիները կարողացան պահել:
Սա՝ ազգային և պետական ինքնության, ազգային «Ես»-ի ձևավորման և դրա սահմանների վերաբերյալ շատ իրատեսական, օգտակար մոտեցում է: Մեր երազած պետության սահմանները միշտ ավելի մեծ են, քան իրականը, և եթե ուզում ես ունենալ պետություն, ապա պետք է ուզենաս և կարողանաս այն պահել:
Հայ ազգային ինքնության սահմանները մշտապես պատկերացրել ենք էապես ավելի լայն և տարածական, քան սեփական պետության փաստացի սահմանները, ինչը նշանակում է երկու բան. կա՛մ պետք է միասնաբար աշխատել այդ սահմաններն ընդլայնելու դեպի պատկերացրած, երազած «երկրի» սահմանները, կամ էլ համաձայնենք, որ Հայաստանն այքան է, որքան կարող ենք պահել և պաշտպանել, ու ազգովի հենց այդ ուղղությամբ աշխատենք:
Տվյալ սցենարներից յուրաքանչյուրը ենթադրում է տարբեր մտածելակերպ և գործելակերպ, տարբեր ներդրում, ռազմավարություն և մարտավարություն: Մինչդեռ, փաստացի ուզում ենք և՛ մեկը, և՛ մյուսը, սակայն ոչ մեկի, ոչ մյուսի մեջ համազգային ներդրում չենք անում:
Հայաստանը մեր կենսակերպում նման է Երևանի կենտրոնում գտնվող Կասկադին. այն ցուցադրում ենք տուրիստներին, գովում, դրանով հպարտանում ենք, այն մշտապես շահագործում ենք, սակայն դրա վերևի անկառույց ու քանդվող հատվածը վերջին երեսուն տարվա ընթացքում այդպես էլ ավարտին չենք հասցրել:
Այդպես էլ մեր ինքնությունն է. մեզ համար բոլոր էութենական հարցերը կիսատ են՝ կիսագիտակցված, կիսաքննարկված, կիսապատասխան: Որպես պետություն և՛ կանք, և՛ չկանք, որպես ազգ՝ և՛ խելացի ենք, և՛ անխելք, և՛ աշխատասեր ենք, և՛ պարապ, և՛ ազնիվ ենք, և՛ սուտասան, և՛ հպարտ ենք, և՛ խայտառակված… անգամ մեր մեջ էլ հաճախ և՛ հայ ենք, և՛ ոչ հայ, անգամ՝ հակահայ:
Հայաստանի սահմանները սկսվում և ավարտվում են մեր հավաքական մտածելակերպում. Հայաստանն այն է, ինչ ուզում ենք, սիրում, ինչի մասին երազում ենք, բայց և պատրաստ ենք ստեղծել, պահել և պաշտպանել: Դա մեր փոխարեն և մեր օգտին ոչ մեկ չի անելու:
-ՀՀ առաջին նախագահն ասում էր, որ ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է, հնարավո՞ր է ազգային ինքնության կառուցում առանց գաղափարախոսության։
-Ազգային, և ավելի կարևոր է՝ պետական-քաղաքացիական ինքնության հիմնահարցը հայկական հարցին համարժեք է, ուղղակիորեն վերաբերում է մեր լինել-չլինելուն:
Մասնավորապես, այն, թե ով ենք, ինչ ենք ուզում և ուր ենք գնում, ազգային կեցության, կենսակերպի, զարգացման և անվտանգության հեռանկարների հիմքն է:
Պատկերացնենք մի մարդ, ով ժամերով, օրերով, տարիներով կանգնած է մի կանգառում և չգիտի՝ ով է, ուր է գնում, ինչ է ուզում: Նման մարդ մշտապես բաց կթողնի տարբեր ուղղություններով գնացող փոխադրամիջոցները, և մինչդեռ մյուսները տեղ են հասնում, այս մեկը դոփում է տեղում, վերածվում անտուն, անպաշտպան, անկերպար և ան-Ես բոմժի:
ՀՀ անկախությունից ի վեր նմանատիպ դիրքորոշում ստանձնած մեր պետության փոփոխվող ղեկավարներն ու գաղափարախոսներն այդ իրավիճակը հանրայնացրել են այնպես, թե մենք գտնվում ենք քաղաքակրթությունների խաչմերուկում, ուստի և՛ Եվրոպայի, և՛ Ասիայի, և՛ ԱՄՆ-ի, և Ռուսաստանի, և՛ ինքներս մեզ հետ ենք:
Ինչպես պարզվեց, մենք ո՛չ Եվրոպայի, ո՛չ Ասիայի, ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ ՌԴ-ի և անգամ ո՛չ էլ՝ ինքներս մեզ հետ ենք: Կանգառում նստած՝ բախտին սպասող ենք: Ինչպիսին մեր պետական գաղափարախոսությունն էր, այդպիսին էլ եղան դրանից բխած հետևանքները:
Եթե տվյալ պետության ազգային գաղափարախոսությունն անհիմն է, զուտ հայտարարված և պաթետիկ, չունի գործողությունների համարժեք և չափելի ծրագիր, մասնակիցներ, ռեսուրսներ, և միտված չէ պետական անվտանգության համալիր և հեռանկարային ապահովմանը, ապա միայն այդ դեպքում, նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի խոսքերով, այն կեղծ կատեգորիա է:
Մինչդեռ, ազգային գաղափարախոսությունը, որն ունի մարդկային ռեսուրսը մոբիլիզացնող, միավորող, նպատակաուղղված և գործիքային բնույթ, իր արդյունքներով շոշափելի է և չափելի, ուստի և կեղծ չէ, առավել քան իրական է:
-Հատկապես 2020թ.-ի պատերազմից հետո տարատեսակ դիսկուրսներում գերիշխող է ինքնության ճգնաժամ եզրույթը։ Ձեր դիտարկմամբ կա՞ այդ խնդիրը։
-Եթե ուզում ես պետություն ունենալ, ապա այդ մասին խոսելն ու սրան-նրան պատմելը քիչ է. պետք է որոշել, ինչպիսի պետություն ես ուզում, ում հետ միասին, ինչ ես պատրաստ դրանում ներդնել, որքան աշխատել, որքան ջանք գործադրել, որ ուղղությամբ գնալ, ինչպես դրան հասնել, որ սահմաններում, ինչպես այդ սահմանները պաշտպանել և այդ սահմաններում ապրող մարդկանց պահել: Ազգային ինքնությունը, որ պետական ինքնության չի վերածվում, մնում է անպաշտպան: Ազգը, որը չի ստեղծում պետություն, և չի պաշտպանում իր ազգային «Ես»-ը պետական սահմաններով, կառույցներով և միասնական ջանքերով, դեգրադացվում է:
Պատմական ճանապարհ անցած հայ ազգն այդպես էլ չեկավ ներքին համաձայնության մի շարք սկզբունքային հարցերի շուրջ, որոնք ազգային «Ես»-ի բաղադրիչներն են, և պայմանավորում են պետության կառուցման գործընթացը:
Սա չի նշանակում, որ չունենք պատասխաններ այնպիսի հարցերին, ինչպիսին են, օրինակ՝ ով ենք, ինչպիսինն ենք, ինչ ենք ուզում և ուր ենք գնում:
Այդ պատասխաններն ունենք, սակայն չունենք ազգային ներքին փոխհամաձայնություն այդ պատասխաններից առավել շահեկան ընտրության, դրանց ծրագրային բնույթ հաղորդելու և միասնաբար իրագործելու վերաբերյալ:
Ավելին. օգտվելով ազգային շահերի մասին մշտական, տևական, մասամբ՝ դատարկ և պաթետիկ քննարկումներից՝ շատերը թաքնվում են հայ Մեծերի նվաճումների և հեղինակության ետևում՝ զբաղվելով մանր-մունր «տասովկեքով», «կռուտիտներով», հետապնդել նեղ կուսակցական, ընտանեկան, անձնական շահերը:
Տիպիկ օրինակ. ոմանք Հայրենիքի պաշտպանության համար տվել են սեփական, կամ որդու կյանքը, մինչդեռ մյուսները, խնջույքների ժամանակ խմելով Հայոց բանակի և զինվորների կենացը, պատրաստ չեն բանակի կարիքներին անգամ հազար դրամ փոխանցել:
Այս և բազում այլ հարցեր ամենևին էլ չեն ծագել 2020թ. աշնանը տեղի ունեցած պատերազմի և պարտության հետևանքով: Հակառակը. ազգային ինքնության լղոզված պատկերն է և ազգային համաձայնության, համերաշխության, միասնականության կայուն, նաև՝ վերջին տարիներին ամրապնդված բացակայությունն է, որի հետևանքն էր կանխատեսելի պատերազմում շատերիս համար անկանխատեսելի պարտությունը:
-Արցախյան ազատագրական պայքարն արժեզրկվե՞ց, հերոսի ինքնության ճգնաժամ կա՞, հերոսի ինքնության վերասահմանման կարիք կա՞։
-Արցախի և արցախցիների կերպարը հայ ազգային ինքնության, հավաքական պատկերի կարևորագույն մասն է, իսկ ազատագրական պայքարը հայ ազգային «Ես»-ի բովանդակության և սահմանների ամրապնդմանը տանող արդի ամենակարևոր գործընթացն էր:
Մեր խնդիրն այն էր, որ մարտի դաշտում ազատագրական պայքարի արդյունքները պետք էր ամրապնդել և զարգացնել նաև խաղաղ պայմաններում տնտեսական, տեղեկատվական, գիտական, ժողովրդագրական, մշակութային, հոգևոր, կրթական ոլորտներում:
Անձամբ ինձ համար տարօրինակ էր, ապա՝ անհանդուրժելի, որ աշխատասեր, կրթված և իմաստուն հայ ազգը այդ խնդիրը ոչ միայն չլուծեց, այլև դրանով անգամ պատշաճ կերպով չզբաղվեց և որպես հետևանք՝ էապես կորցրեց ոչ միայն արյան գնով նվաճած տարածքներ, այլև՝ ազգային դրական որակներ:
2020թ. պատերազմը մեզ կրկին անգամ ցույց տվեց, որ
1.Երկար ժամանակ է ինչ խաբում ենք ինքներս մեզ, խառնել ենք լավն ու վատը, հավատում ենք կեղծ հեղինակություններին, ապակողմնորոշված ենք,
2.սեփական ջանքերով հեղինակազրկել ենք պետությունն ու պետականությունը, աշխատասիրությունը, բարիությունը, ազնվությունը,
3.Տնտեսությունն ու արդյունաբերությունը իջեցրել ենք մանր-միջին առևտրի, իսկ դիվանագիտությունը՝ բամբասանքի մակարդակին,
4.Հակված չենք սովորելու, դասեր քաղելու, խորհուրդներ լսելու, սխալներն ընդունելու,
5.Հիվանդագին ինքնասիրությունը ազնվությունից և օբյեկտիվությունից վեր ենք դասում,
6.Շատ աշխատելու և սովորելու փոխարեն շատ ենք խոսում, այդ թվում՝ հանրայնացնում ենք պետական անվտանգությանը վերաբերող տեղեկություններ:
Այս շարքը կարելի է շարունակել, սակայն թվարկածն արդեն իսկ բավարար է տեսնելու մեր պարտության ներքին պատճառները. այդպիսի մոտեցումներով առաջնորդվող ցանկացած հասարակություն կպարտվեր:
-Մեր հանրության մոտիվացիան ո՞րն է. մասնագիտական ախտորոշում։
-Ցանկացած գործելակերպի մոտիվացիան ներքին մղումն է, խրախուսանքը, և ակնկալվող արդյունքը: Եթե ուզում ենք լավ ապրել, լինել պաշտպանված, ունենալ ապագա, և այդ ամենը՝ ոչ թե այստեղից այնտեղ թափառելով, այլև տանը՝ սեփական հողում, ապա յուրաքանչյուր օր պետք է որևէ հանրօգուտ բան անել, անպայման չէ՝ մեծ, և ի ցույց:
-
23:54
29.06.26
ՆԳՆ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը (տեսանյութ)
Կարդալ ավելին
-
23:16
29.06.26
Ծեծկռտուք Երևանում. խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են տղամարդու դեմքին
Կարդալ ավելին
-
23:00
29.06.26
Վթարի պատճառով 9 ժամ ջուր չի լինելու Տավուշի մարզում
Կարդալ ավելին
-
22:45
29.06.26
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից
Կարդալ ավելին