Լրահոս
Հասարակական
12:16
31.01.23
107

Որոշ ճանապարհներին երթևեկությունը խաթարվել է. Աշտարակի տարածաշրջանը սպասարկող կազմակերպության նկատմամբ կկիրառվեն պատժամիջոցներ

Img default alt hy

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին Աշտարակի տարածաշրջանի միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող «Մ-բուատ» ՍՊ ընկերությունը ձյան տեղումների ժամանակ թերացել է ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներում, ինչի հետևանքով որոշ ճանապարհահատվածներում խաթարվել է երթևեկությունը։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը մոբիլիզացրել է
հարակից տարածաշրջանների ճանապարհները սպասարկող կապալառու կազմակերպությունների ուժերը՝ վերոնշյալ տարածաշրջանի ավտոճանապարհների ձյան շերտի մաքրման և մշակման աշխատանքների համար։

Տվյալ հատվածում վերահսկողություն է իրականացնում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ճանապարհների պահպանման և շահագործման տարածքային ինժեները։ Միջոցներ են ձեռնարկվում բնականոն երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ։

Աշտարակի տարածաշրջանը սպասարկող կազմակերպության նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված պատժամիջոցներ։

Ճանապարհային դեպարտամենտն անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը։