Լրահոս
Քաղաքական
16:45
02.02.23
102

«Որոշ անձանց կաշիները փրկելու իշխանության անմոռաց ձգտում» է նկատում Արծվիկ Մինասյանը

Ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը կարծում է՝ ողբերգական հրդեհի վերաբերյալ պետական կառույցների հակասական տեղեկությունները պայմանավորված են «որոշ անձանց կաշիները փրկելու իշխանության անմոռաց ձգտումով»:

Նա հակաօրինական է համարում վարչապետի մակարդակով մեկ վարկած առաջ քաշելը, որը կրկնում են իրավապահ մյուս կառույցների ղեկավարները: