Լրահոս
Հասարակական
19:44
26.03.25
252

Օրական 7 ժամ կրակում են, անտեր գյուղ ա. ադրբեջանական կրակոցները չեն լռում Խնածախի մոտ

 

Սյունիքի սահմանային գյուղերում իրավիճակը, եթե հավատանք պաշտոնական լրահոսին, արտասովոր չէ: Կրակում են ադրբեջանցիները, բայց չեն թիրախավորում գյուղերը, հետևաբար՝ վախենալու ոչինչ չկա: Սա այն է, ինչ համոզում է մեզ պաշտպանության նախարարությունը: Լրիվ հակառակն են զգում ու ապրում արդեն 6-րդ գիշերը գրեթե 7 ժամ ադրբեջանցիների կրակոցների ձայները լսող խնածախցիները: Մարդիկ գիշերները այդ կրակոցներից կարմրած երկինքն են տեսնում ու աշխատում տնից դուրս չգալ: