Լրահոս
Երևան
21:50
15.08.22
158

Օգոստոսի 17-ից Իսակովի պողոտա-Բաբաջանյան փողոց հատվածը ժամանակավորապես կփակվի

Img default alt hy

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․

«Հարգելի քաղաքացիներ,

Իսակովի պողոտայից դեպի Ա. Բաբաջանյան փողոց կառուցվող ճանապարհահատվածում նախատեսվում է փոխարինել դեռևս խորհրդային տարիներից շահագործվող կոմունիկացիոն ենթակառուցվածքներ, ինչն ինքնին ժամանակատար ու տեխնիկապես բարդ գործընթաց է: Այդ, ինչպես նաև ճանապարհաշինական մյուս աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 17-ից Իսակովի պողոտա - Ա. Բաբաջանյան փողոց հատվածը ժամանակավորապես կփակվի:

Չնայած բարդություններին, արվելու է հնարավորը՝ աշխատանքները առավելագույն սեղմ ժամկետում իրականացնելու համար և խնդրում ենք հարցին ըմբռնումով մոտենալ:

Ճանապարհի վերաբացման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Մինչ այդ, որպես այլընտրանքային ճանապարհ, առաջարկվում է օգտվել Իսակով-Մ5 ճանապարհի խաչմերուկի հետադարձից, որից հետո աջ շրջադարձով թեքվել դեպի Ա. Բաբաջանյան փողոց:
Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»: