Լրահոս
Հասարակական
21:20
19.01.23
115

Ողջ-ողջ այրվել են 15 զինծառայողներ. դիվերսիայի վարկածը չեն բացառում ողբերգության վայրում

Գեղարքունիքի Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած խոշոր հրդեհի՝ փաշինյանական վարկածը կասկածանքով են ընդունում նաև ողբերգության վայրում: Զորամասի տրակտորիստ ներկայացած քաղաքացին մեր թղթակցի հետ զրույցում չի բացառել, որ մահացու հրդեհը դիվերսիայի հետևանք կարող էր լինել: Նրա խոսքով՝ գիշերվա այդ ժամին վառարանը վառած է եղել, ինչու՞ պիտի բենզին օգտագործվեր:

Փաշինյանի նախնական տվյալները համոզում են, որ սպան 5 լիտրանոց տարայով բենզին է փորձել լցնել վառարանը ու երբ կրակը բոցավառվել է , նա տարան շպրտել է զինվորների ուղղությամբ: Կացարան կոչվածը երեք սենյականոց մի տուն է եղել, որի միջանցքում՝ դռան մոտ է եղել վառարանը: Իսկ զինվորները՝ ժամկետայիններ, եղել են ննջարաններում: