Լրահոս
Իրավական
15:18
17.08.22
112

Ողբերգական դեպք՝ Մարտունու շրջանի Գիշի համայնքում

Img default alt hy

ԱՀ ԳՆԳ ոստիկանությունիվ հայտնում են, որ այսօր՝ ժամը 10:45-ին, ՆԳ նախարարության Ոստիկանության և ԱԻ պետական ծառայության Մարտունու շրջանային բաժիններում հաղորդում է ստացվել, որ Գիշի գյուղի ջրամբարում երեխա է խեղդվում:

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության, փրկարար ծառայության և Քննչական կոմիտեի օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ նույն օրը ժամը 10:30-ի սահմաններում, Գիշի գյուղի վարչական տարածքի «Աշտարակ» կոչվող ջրամբարում լողանալու նպատակով ջուրը մտած նույն համայնքի 16-ամյա Գ. Բ.-ն ջրախեղդ է եղել։

Վերջինիս դիակը հայտանաբերվել և տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում։

Ստուգմամբ զբաղվում է Քննչական կոմիտեն։