Լրահոս
Հասարակական
18:20
02.05.22
321

Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ հայտնաբերվել է 27-ամյա տղայի դի

Img default alt hy

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Մյասնիկյան փողոցի տներից մեկի տանիքում դի կա կախված: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները նշված տան տանիքում հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ, 27-ամյա Գևորգ Մ.-ի դին՝ կախված վիճակում: Այն իջեցնելու համար դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Հրշեջ-փրկարարները դին իջեցրել են պատգարակով և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:   Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: