Լրահոս
11:54
01.12.22
248

Ողբերգական ավտովթար` Լոռու մարզում

Img default alt hy

Երեկ՝ նոյեմբերի 30-ին, գրեթե մի քանի ժամ շարունակ «Մելար» ՍՊԸ-ի աշխատակիցները վերամբարձ կռունկների միջոցով փորձում էին Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածի հարևանությամբ գործող քարերի մշակման արտադրամասի տարածքից դուրս բերել նոյեմբերի 29-ին նշված տարածքում կողաշրջված վիճակում հայտնված Iveco մակնիշի 20 տոննայից ավելի կշռով հեղուկ գազով բեռնված բեռնատարը։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել է Shamshyan.com-ը, նոյեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ 

Ժամը 20։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 44-ամյա Բաղդասար Բ-ն իր վարած Iveco մակնիշի հեղուկ գազով կցորդիչով բեռնատարով Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներոմ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե մի քանի արգելապատնեշների, կոտրել ճանապարհային նշաններն ու կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Ալավերդի» ԲԿ։