Լրահոս
Հասարակական
10:57
28.12.22
196

Ողբերգական ավտովթար-հրդեհ` Երևանում․ կրակը մարելուց հետո հայտնաբերվել է մոխրացած դի

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմաններում Lexus մակնիշի ավտոմեքենան Ծովակալ Իսակովի պողոտայում, ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի դիմաց դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գովազդային վահանակի սյանը, ապա երկաթե էլեկտրասյանը և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 16 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։  

Մինչ հրշեջների ժամանումը, ոստիկանության զորքերի ծառայողը, վտանգելով իր կյանքը, մոտեցել է վառվող ավտոմեքենային և այնտեղից դուրս բերել մի քաղաքացու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղից էլ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ 

Հրշեջ-փրկարարները մարել են ավոտմեքենայում առաջացած հրդեհը, որից հետո այնտեղ հայտնաբերել են ամբողջովին մոխրացած դի։  

Մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված վիրավորը Երևանի բնակիչ 17-ամյա Գրիգոր Մ․-ն է։ 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացածի ինքնությունը։