Լրահոս
Հասարակական
14:00
24.12.24
616

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Img default alt hy

Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-ին և 29-ի գիշերը սպասվում են տեղումներ։ 

Հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 24-ի և 29-ի ցերեկը, 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 29-ի գիշերը առանձին շրջաններում, 28-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով։ Քամին՝ արևմտյան, 2-4 մ/վ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։