Լրահոս
Հասարակական
14:44
26.11.22
85

Ոչ մի լուրջ ու անհանգստանալու բան չկա. Գևորգ Պապոյանը՝ վթարի ենթարկվելու մասին

Img default alt hy

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանն անդրադարձել է իր՝ վթարի ենթարկվելու մասին լուրերին.

«Սիրելի ընկերներ, շնորհակալ եմ անհանգստության համար։ Փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է, ոչ մի լուրջ ու անհանգստանալու բան չկա։ Առողջություն և անվտանգ երթևեկություն բոլորիս»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Պապոյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Դիլիջանում վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանին սպասարկող ավտոմեքենան: