Լրահոս
Արցախ
14:11
27.02.21
128

Նոյեմբերյան համաձայնագիրը հակամարտության կարգավորման մասին չէ. այն կրակի դադարեցման մասին է. Ալեքսանդր Իսկանդարյան

Img default alt hy

«Չեմ կարծում, որ բուն ղարաբաղյան հակամարտության առնչությամբ կարող են ինչ-որ շատ լուրջ փոփոխություններ լինել. համաձայնագիրը ոչ միայն ստորագրվել, այլև իրագործվել է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, գրում է 168.am-ը:

Բանախոսի կարծիքով, սակայն, կշարունակվի ադրբեջանական այն ռազմավարությունը, երբ փնտրում են հայերի ցավոտ տեղերը և ճնշում դրանց վրա. «Դա տարածքների, գերիների հարցն է. Ինչ-որ դեպքերում երևում է, որ դա միտումնավոր ճնշում է, որովհետև որոշ դեպքերում նրանք վերցնում են տարածքներ, որոնք պետք չեն, և պահում են գերիներ, որոնք իրականում պետք չեն»:

 Քաղաքագետը հիշեցնում է՝ «Նոյեմբերյան համաձայնագիրը հակամարտության մասին չէ. այն  կրակի դադարեցման մասին է. Ղարաբաղի կարգավիճակի, երաշխիքների հետ կապ ունեցող և այլ հարցերի մասին այնտեղ բառ չկար»:

Ըստ այդմ՝ կարծում է, որ կարգավորմանն ուղղված ձևաչափը կարող է թարմացվել, փոխգործակցության ձևաչափ գտնելու փորձեր կլինեն: Նկատում է՝ ամենահավանական տարբերակներից մեկը Մինսկի խմբի պահպանումն է՝ ֆորմալ այն ձևաչափում, որում կա: