Լրահոս
Հասարակական
23:45
26.12.22
108

Նռնակները ձեռքին խանութ է մտել, պայթեցրել դրանցից մեկը. արտակարգ դեպք Նոր Խարբերդում

Ձերբակալվել է Նոր Խարբերդի հագուստի խանութներից մեկում նռնակ պայթեցրած 35-ամյա տղամարդը: Քննչական կոմիտեի տվյալով՝ նա հագուստի խանութի նախկին սեփականատերն է, եկել է նոր սեփականտիրոջ որդու հետ ինչ-որ հաշիվ մաքրելու:

Ականատեսները «Հայլուր»-ին պատմել են, որ նռնակը պայթեցնելուց հետո տղամարդը սկսել է խանութի իրերը հանել, նետել փողոց: Խարբերդցիները պատկերացում չունեն, թե ինչը կարող էր դրդել նրան նման քայլի: