Լրահոս
Սպորտ
12:00
29.12.24
993

Նույնիսկ Մեսսին այդ տարիքում նման ազդեցություն չուներ․ Ֆերդինանդն ապշած է

Img default alt hy

Անգլիացի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը հիացած է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի խաղով:

«Ես պարզապես սիրահարված եմ այս ֆուտբոլիստին։ Ես ուզում եմ լուսանկարվել նրա հետ և գրկել նրան։ Ես երբեք չեմ տեսել, որ որևէ ֆուտբոլիստ նրա տարիքում անի այն, ինչ անում է նա, և հնարավոր է, որ այլևս երբեք նման բան չտեսնենք։

Նույնիսկ Մեսսին այդ տարիքում նման ազդեցություն չուներ խաղի վրա։ Ես սիրում եմ այս ֆուտբոլիստին», – Armsport-ի փոխանցմամբ՝ ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպանը Globe Soccer Awards-ի ընթացքում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։