Լրահոս
Արցախ
15:57
01.04.22
205

Նորագյուղ համայնքի կանայք ժենգյալով հաց ու կարկանդակներ են թխում Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ, Խնապատ գյուղերի և Քարագլուխ բարձունքի սահմանապահ զինվորների համար

Img default alt hy

Արցախի Հանրապետության Նորագյուղ համայնքի կանայք ժենգյալով հաց ու կարկանդակներ են թխել զինվորների համար։

«Նորագյուղ համայնքի կանայք հարևաններով միացել և ժենգյալով հաց ու կարկանդակներ են թխում Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ, Խնապատ գյուղերի և Քարագլուխ բարձունքի սահմանապահ զինվորների համար:

Շնորհակալ ենք, մայրե՛ր և տատիկնե՛ր», - այս մասին հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը։