Լրահոս
Հասարակական
20:14
29.11.22
147

Նոր Խարբերդում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա տուժած

Img default alt hy

Նոյեմբերի 29-ին, ժամը 19։43-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խարբերդ գյուղի առաջին փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների, կա մեկ տուժած։