Լրահոս
Հասարակական
23:30
27.10.25
227

Նոր թիրախային ժուլիկներ են հայտնվել, քարտային տվյալներ գողանում․ Մարտիրոսյան

Img default alt hy

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ահազանգում է․

«Նոր թիրախային ժուլիկներ են հայտնվել։ Օգտագործում են կոտրած հայկական հաշիվներ։ Տեսքից նորմալ հաշիվ ա։ Ու ինչ-որ ներքին, վստահելի, առաջարկներ ունեն։ Կան նաեւ հայերեն։ Տակը ֆեյքերով մեկնաբանություններ են լցնում, որ էլ ավելի վստահելի լինի։ Լայքերից զգացվում ա, որ մի բան էն չի։ Հետո մարդկանց ուղղորդում են հղումով անցնել, ու վերջում, ինչպես միշտ քարտային տվյալներ գողանում։

Ամեն դեպքում ձեզ լավ հավելված առաջարկեմ, ZeroScam։ Մեջը տեղադրում եք կասկածելի հղումը։ Կամ նույնիսկ սքրինշոթը, ԱԲն , հատուկ վարժեցված (եթե տենց կարելի ա ասել) ասում ա, վտանգավոր ա, թե կարելի ա վստահել։ Հավելվածի հղումը մեկնաբանություն ում եմ տեղադրում»։