Լրահոս
Հասարակական
21:50
16.08.22
128

«Նիկոլը տեղով ռումբ ա էլի». պայթուցիկ սարքերի մասին կեղծ ահազանգեր՝ Բաքվի՞ց

Երկու շաբաթում այսօր երրորդ անգամ են Երևանի մետրոյից տարհանել քաղաքացիներին: 5 ժամ փրկարարները պայթուցիկ են փնտրել կայարաններում, բայց ոչինչ չեն գտել, ու մետրոյի աշխատանքը վերականգնվել է:

Բայց մինչև դա՝ քաղաքացիները սովորականից շատ են անհանգստացել: Սուրմալուի պայթյունից հետո՝ ռումբերի ահազանգերը գրգռում են մարդկանց երևակայությունը, ստիպում մտածել վատագույնի մասին: