Լրահոս
Քաղաքական
14:33
23.10.25
190

Նիկոլը գժված է, ասել է «Գյումրիին պետք է վախեցնել». Գեղամ Մանուկյան

Img default alt hy

Խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը Աշտարակի ձերբակալվածների պահպանման վայրում, Էրեբունիի և Նաիրիի Ձերբակալվածների պահպանման վայրում հանդիպել է Գյումրիում տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո ձերբակալված անձանց: 

Ըստ պատգամավորի՝ քանի որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է կալանավորել բոլորին, վախի մթնոլորտ ստեղծել Գյումրիում, իրավապահներն ու քննիչները ոստիկանական բաժանմունք են տարել անգամ քաղաքային կումունալ բաժնի ավտոմեքենաների վարորդներին, աշխատակիցներին:  

Մինչ Գյումրիում ցույցը կանգնեցրել են պարեկները կոմունալ մեքենաների վարորդներին, թե «օգնետուշիտել» չունեն, տուգանել են ու տեղափոխել մեքենաները տուգանային հրապարակ: Երեկոյան բոլորին տարել են ոստիկանատներ, հետո 72 ժամով ձերբակալել, իսկ երեկ և այսօր մեծ մասին համատարած մեղադրանք առաջադրել, հրաման է իջել բոլորին կալանավորել․ «Անզեն աչքով երևում է՝ Նիկոլը գժված է, ասել է «Գյումրիին պետք է վախեցնել»,- ասաց Գեղամ Մանուկյանը: