Լրահոս
Քաղաքական
10:08
02.12.22
196

Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 146. «Ժողովուրդ»

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրել է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում պնդեց, թե նոյեմբերի 9-ին՝ կառավարության նիստի ժամանակ տեղի ունեցած իր ելույթի արդյունքում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն իր նոր հայտարարություններում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունն այլևս չի օգտագործում: «Սա ինչո՞վ է կարևոր. տեսեք, չնայած նրան, որ Ադրբեջանի նախագահն իր խոսույթում անընդհատ խոսում է խոստացված միջանցքի մասին, Արտաքին գործերի նախարարությունը միջանցք բառը չի օգտագործում», - նշել էր նա:

Սակայն Ադրբեջանի ԱԳՆ-ն, չնայած Փաշինյանի պնդումներին, օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը, այն էլ՝ երեք անգամ, և հիշատակումներն առկա են մի քանի լեզուներով: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, թե իր ելույթի արդյունքում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն իր նոր հայտարարություններում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունն այլևս չի օգտագործում, հերթական մանիպուլյացիան է»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։