Լրահոս
Քաղաքական
21:01
02.05.22
152

Նիկոլ Փաշինյանը կամավոր հրաժարական չի տա, նրան պետք է ստիպել հրաժարական տալ. Արմեն Ռուստամյան

Img default alt hy

Պայքարը այս անգամ ապակենտրոն բնույթ ունի, որը կազմակերպական առումով ճիշտ է, բոլորովին պատադիր չէ, որ բոլորը կենտրոնացած լինեն նույն տեղում և պայքարը տանեն մեկ հրապարակում, Ֆրանսիայի հրապարակում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Ինչպես 1988թ-ին, այնպես էլ հիմա գաղափարն է բոլորին միավորել, նորից ազգի պահպանման խնդիրն է առաջացել։ Եթե Նիկոլ Փաշինայնը չի հայտարարում, որ Արցախը Ադրբեջանի կազմում չի կարող լինել, անկլավային վիճակում չի կարող լինել և ՀՀ-ն պետք է վերագտնի երաշխավոր լինելու կարգավիճակ, ապա իր ասածները ընդամենը բառակույտ են, որով փորձ է անում նորից մոլորեցնել բոլորին»:

Ռուստամյանը նշել է՝ ազգային և ապազգային կերպաների պայքար է ընթանում։

«Նիկոլ Փաշինյանը կամավոր հրաժարական չի տա, նրան պետք է ստիպել հրաժարական տալ։ Իր հենարանը մնացել են այն նեղ շրջանակը, որոնք կապված են միմյանց հետ ապազգային ծրագրերով և ուժայինները, որոնք ի վերջո հասկանալու են, ում մասին է այս խոսքը, ում են պաշտպանում և ում վրա են հարձակվում։

Հարձակվում են այն մարդկանց վրա, որոնց հաշվին այսօր գոյություն ունե՞ն։ Իր հենարանը կամաց-կամաց կարձանագրի այն, ինչ իրականում կա ու այդ պարագայում Փաշինյանի հեռանալը կլինի ժամերի հարց»,- հրապարակում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորը։