Լրահոս
Հասարակական
16:15
12.04.22
183

Նիկոլ Փաշինյանի պատկերով առարկաները ով որտեղ կարողանում, օգտագործում է․ «Hraparak.am»

Img default alt hy

«Hraparak.am»-ը գրել է․

«Նիկոլ Փաշինյանին, նրա պատկերով առարկաները, նրա հետ կապը, 2018-ից ի վեր, ով որտեղ կարողանում, օգտագործում է։ Նրա նախկին աշխատակիցներն ու ընկերներն օգտագործում են պաշտոն ու մանդատ ստանալու համար։ Օլիգարխները՝ որպես իրենց բիզնեսների «կռիշ»:

Անգամ մանր գործարարներն են գտել օգտագործելու ձևը։ Օրինակ, Չարենցավանում գործող այս միրգ-բանջարեղենի խանութի տերը Նիկոլ Փաշինյանի նկարով նախընտրական պաստառն ամենաուղիղ իմաստով է օգտագործում՝ որպես իր ապրանքի գլխին ծածկ՝ տանիք։ Վերևում «Fresh house»-ն է, ներքևում՝ Փաշինյանը, նրա տակ՝ մրգերն ու բանջարաբոստանային կուլտուրաները։

Իսկը՝ ՔՊ-ական իշխանության հիերարխիայի նման»։