Լրահոս
Քաղաքական
13:01
20.05.22
160

Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ընդդիմադիր պատգամավորներին թույլ չտվեցին մասնակցել «Ժողովրդավարության հայկական ֆորում» միջոցառմանը

Img default alt hy

Ընդդիմադիր պատգամավորները մուտք գործեցին «Մարիոթ» հյուրանոց, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի մասնակցությամբ անցկացվում է «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ը։

Սակայն վարչապետի անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին նրանց մուտք գործել միջոցառման անցկացման սրահ՝ նշելով, որ նրանց անունները բացակայում են ցուցակներում։