Լրահոս
Քաղաքական
12:27
20.05.22
240

«Նիկոլ, դավաճան», «ամոթ» վանկարկումների ներքո Բաղրամյան 26-ում տեղի ունեցավ Լիտվայի նախագահի դիմավորման արարողությունը

Img default alt hy

Այսօր Բաղրամյան 26-ում նախատեսված էր Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի դիմավորման պաշտոնական արարողությունը, միաժամանակ Բաղրամյան 26-ի դիմաց ակցիա էին իրականացնում «Դիմադրություն» շարժման աջակիցները։

Նրան վանկարկում էին, որ Նիկոլ Փաշինյանի Արցախի հարցով բանակցելու մանդատ չունի։

«Նիկոլ, դավաճան», «ամոթ» վանկարկումների ներքո տեղի ունեցավ պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Լիտվայի նախագահի դիմավորման արարողությունը։

Դիմավորման արարողությունից հետո ակցիայի մասնակիցները հեռացան Բաղրամյան 26-ից։