Լրահոս
Սպորտ
22:40
25.11.22
186

Նեյմարը կշարունակի ելույթները Մունդիալում խմբային փուլի ավարտից հետո

Img default alt hy

Բրազիլիայի ֆուտբոլի ազգային ընտրանու և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կշարունակի ելույթներն աշխարհի առաջնությունում միայն խմբային փուլից հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Eurosport-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Նեյմարը վնասվածք է ստացել ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի Սերբիայի հետ խաղում: Հանդիպումն ավարտվել է բրազիլացիների հաղթանակով՝ 2:0 հաշվով: Նեյմարը փոխարինվել է 79-րդ րոպեին։