Լրահոս
Սպորտ
13:00
25.11.22
136

Նեյմարը կշարունակի՞ ելույթները Մունդիալում․ Բրազիլիայի հավաքականի մարզիչը մեկնաբանել է

Img default alt hy

Բրազիլիայի ֆուտբոլի ազգային ընտրանու և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կշարունակի ելույթներն աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին գրում է Reuters-ը` մեջբերելով Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեի խոսքերը. «Մենք վստահ ենք, որ Նեյմարը կշարունակի խաղալ, նա կշարունակի հանդես գալ աշխարհի առաջնությունում: Վստահ եմ, որ նա կհաղթահարի այս ամենը»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Նեյմարը վնասվածք է ստացել ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի Սերբիայի հետ խաղում: Հանդիպումն ավարտվել է բրազիլացիների հաղթանակով՝ 2:0 հաշվով: Նեյմարը փոխարինվել է 79-րդ րոպեին։