Լրահոս
Սպորտ
15:15
27.11.22
168

Նեյմարն արժանի չէր այս վերաբերմունքին․ Կազեմիրո

Img default alt hy

«Մանչեսթեր Յունայթեդի» և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Կազեմիրոն արձագանքել է հավաքականում իր թիմակցի՝ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի վնասվածքին և քննադատել երկրպագուներին, ովքեր ուրախացել են նրա վնասվածքից։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նեյմարը վնասել է կոճը և ստիպված է լինելու բաց թողնել ԱԱ-2022-ի մի քանի հանդիպում։

«Ցավալի է, բայց աշխարհում կան մարդիկ, ովքեր վատն են ցանկանում ուրիշներին։ Ես ցավում եմ Նեյմարի համար։ Նա այն մարդն է, ով հաճախ է օգնում ուրիշներին, մեծ սիրտ ունի։ Նեյմարն արժանի չէր այս վերաբերմունքին։ Նա բացառիկ խաղացող է, լավագույններից մեկն աշխարհում։ Ինձ համար պատիվ է խաղալ այստեղ նրա հետ:

Ցավոք, նա չի կարողանա մասնակցել հաջորդ հանդիպմանը, իսկ նման խաղացողի կորուստը լուրջ է։ Տիտեն պետք է փոխարինող գտնի: Բայց մենք ունենք խաղացողներ, որոնք կարող են փոխարինել Նեյմարին»,- Կազեմիրոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Նոյեմբերի 28-ին Բրազիլիան կխաղա Շվեյցարիայի հետ ԱԱ-2022-ի խմբային փուլի 2-րդ տուրում։

Աղբյուր  ArmSport.am