Լրահոս

2025-09-27
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայտնի են Տիգրան Քեոսայանի հրաժեշտի արարողության վայրն ու օրը
    Ռեժիսոր, հեռուստառադիոհաղորդավար Տիգրան Քեոսայանի վերջին հրաժեշտը տեղի կունենա կիրակի օրը, հայտնել է նրա կինը՝ «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և ՌՏ հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը: «Շատերը գրում են հրաժեշտ տալու հնարավորության մասին։ Նրանք, ովքեր անձամբ չեն ճանաչել Տիգրանին և, այնուամենայնիվ, սիրում են նրան և կցանկանան հրաժեշտ տալ, կարող են դա անել կիրակի ժամը 15:00-ից Օլիմպիական պողոտայի հայկական եկեղեցում»,-գրել է նա Telegram-ի ալիքում: Սիմոնյանը նաև խնդրել է ըմբռնումով մոտենալ անվտանգության միջոցառումներին և շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աղոթել և սիրել են Քեոսայանին: Սիմոնյանն ամուսնու մահվան մասին հայտնել է ուրբաթ օրը։ Հունվարի սկզբին նա պատմել էր, որ Քեոսայանը կլինիկական մահ է ապրել և գտնվում է կոմայի մեջ։ Քեոսայանը ծնվել է 1966թ.հունվարի 4-ին Մոսկվայում, կինոյի հետ սերտորեն կապված ընտանիքում: Ավարտել է ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետը: 1992-ին տեղի ունեցավ Քեոսայանի դեբյուտը կինոյում. նա նկարահանեց «Կատկան և Շիզը» ֆիլմը: 1990-ականներին Քեոսայանը հիմնականում նկարահանել է երգիչների տեսահոլովակները, նա աշխատել է Միխայիլ Շուֆուտինսկու, Լեոնիդ Ագուտինի, Իրինա Ալեգրովայի, Իգոր Սարուխանովի, Նատալյա Վետլիցկայայի հետ։ Ռեժիսորը նկարահանել է բազմաթիվ հեռուստաֆիլմեր, նրա աշխատանքներն արժանացել են «Կինոտավր»-ի և ՏԷՖԻ մրցանակների: Քեոսայանը շատ է աշխատել հեռուստատեսությունում, եղել է տարբեր հեռուստաալիքների հաղորդումների հաղորդավար։ 2024 թվականին նա ստացել է Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։
    17:20
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մերձավանում 2025 թվականի փետրվարի 5-ին տեղի ունեցած սպանության գործն ամիսներ առաջ է հանձնվել դատարան. դատախազություն
    Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցներում տարածված այն քննադատությունների, թե Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրում 2025 թվականի փետրվարի 5-ին կատարված սպանության դեպքով «լրիվ, օբյեկտիվ և համակողմանի քննություն չի իրականացվել կամ քննությունը դանդաղ է ընթացել», Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննված քրեական վարույթի նյութերը՝ 15 մեղադրյալների վերաբերյալ, դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնված են դատարան: «Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննված թիվ 57118925 քրեական վարույթով՝ ծանրացնող հանգամանքներով խուլիգանության, ծանրացնող հանգամանքներով ֆիզիկական ներգործության, մի խումբ անձանց կողմից մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացված Արսեն Նորիկի Մարդոյանին, Գառնիկ Սամվելի Մաթևոսյանին, Գեորգի Ավետիքի Մանուկյանին, Տիգրան Քաջիկի Մանուկյանին, Մարտիկ Վալենտինի Բաղդասարյանին, Վահրամ Կոստանի Նահապետյանին, Անդրանիկ Ռազմիկի Բրուզյանին, Արսեն Կոստանի Նահապետյանին, Արտյոմ Արթուրի Հակոբյանին, Սևակ Սուրենի Գալստյանին, Պայքար Լևոնի Գրիգորյանին, Վլադիմիր Արմենի Խդրյանին, Մարզպետ Արմենի Գալստյանին և Արթուր Արմենի Գալստյանին: Արսեն Մարդոյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է մասնակի, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը: Մեղադրյալ Գառնիկ Մաթևոսյանի, Գեորգի Մանուկյանի և Տիգրան Մանուկյանի նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը: Մարտիկ Բաղդասարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է մասնակի, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը: Վահրամ Նահապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է մասնակի, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը: Անդրանիկ Բրուզյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է, սակայն բողոքարկման արդյունքում Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է առաջին ատյանի դատական ակտը, վարույթն իրականացնող մարմնի կողմից ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը: Արսեն Նահապետյանի նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը: Արտյոմ Հակոբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է մասնակի, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը: Սևակ Գալստյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է, սակայն խափանման միջոցի ժամկետի երկարաձգման հարցի քննարկման ժամանակ այն բավարարվել է մասնակի. ընտրվել է վարչական հսկողություն և 3 միլիոն դրամ գրավը: Մարզպետ Գալստյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է, սակայն խափանման միջոցի ժամկետի երկարաձգման հարցի քննարկման ժամանակ այն բավարարել է մասնակի՝ ընտրելով տնային կալանքը և 3 միլիոն դրամ գրավը: Արթուր Գալստյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը դատարանը բավարարել է մասնակի և խափանման միջոց է ընտրել տնային կալանքը, խափանման միջոցի ժամկետի երկարաձգման հարցի քննարկման ժամանակ այն բավարարվել է մասնակի՝ ընտրելով վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները: 2025 թվականի ապրիլի 29-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական գործն ուղարկվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ ըստ էության քննելու: 2025 թվականի մայիսի 27-ին մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու, փոխելու կամ դրա ժամկետը երկարաձգելու հարցը քննության առնելիս դատարանը մեղադրյալ Պայքար Լևոնի Գրիգորյանի նկատմամբ կիրառված կալանավորումը փոխել է այլընտրանքային խափանման միջոցներով և նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոցների համակցություն է կիրառել տնային կալանքը՝ 3 ամիս ժամկետով, գրավը՝ 10.500.000 դրամի չափով և բացակայելու արգելքը: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ դատարանը մեղադրյալ Վլադիմիր Արմենի Խդրյանի նկատմամբ կիրառված կալանավորումը փոխել է այլընտրանքային խափանման միջոցներով և նրա նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոցների համակցություն է կիրառել տնային կալանքը՝ 3 ամիս ժամկետով, գրավը՝ 1.500.000 դրամի չափով և բացակայելու արգելքը: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ դատարանը մեղադրյալներ Մարտիկ Վալենտինի Բաղդասարյանի, Մարզպետ Արմենի Գալստյանի, Արսեն Նորիկի Մարդոյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկրարաձգել է 3 ամիս ժամկետով, իսկ բացակայելու արգելքը թողել է անփոփոխ: Նշված որոշումները Դատախազությունում ստացվել են 2025 թվականի հունիսի 4-ին: Պայքար Լևոնի Գրիգորյանի և Վլադիմիր Արմենի Խդրյանի վերաբերյալ որոշումները բողոքարկվել են Վերաքննիչ քրեական դատարան. բողոքները մերժվել են: Թիվ 57118925 քրեական վարույթից անջատված մեկ այլ քրեական վարույթի՝ ըստ մեղադրանքի Արմեն Արամի Ղազարյանի Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությունը), 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաքննությունն ավարտվել է, և 2025 թվականի հունիսի 9-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասութան առաջին ատյանի քրեական դատարան: Արմեն Արամի Ղազարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 25-ը»,- նշված է հաղորդագրության մեջ։
    17:13
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանի նախագահը մերժել է ԱՄՆ առաջարկը հարստացված ուրանը հանձնելու մասին
    ԱՄՆ-ն առաջարկել է երեք ամսով հետաձգել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերականգնումը Իրանի նկատմամբ, բայց դրա դիմաց պահանջել է ամբողջ հարստացված ուրանի փոխանցումը։  
    17:00
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հաղարծնի Սուրբ Աստվածածին եկեղեցում հոգեհանգստի կարգ է մատուցվել նահատակված քաջամարտիկների համար
    Այսօր՝ Սուրբ Գևորգ զորավարի տոնին, Սուրբ և Անմահ պատարագ մատուցվեց Հաղարծին գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ ձեռամբ Արժանապատիվ տեր Արտակ քահանա Միրզոյանի, տեղեկացնում են Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմից։ Տեր Հայրը պատարագին ներկա հավատացյալներին և մանուկներին պատմեց Տոնի խորհրդի և Սուրբ Գևորգ զորավարի անկոտրում ոգու մասին, այնուհետև կատարվեց հոգեհանգիստ Արցախյան 44-օրյա պատերազմում և Հայրենիքի համար նահատակված բոլոր քաջամարտիկների համար։
    16:40
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Սիրիայի դատարանը նախկին նախագահ Ասադին ձերբակալելու օրդեր է տվել
    Սիրիայի զինված ընդդիմադիրները 2024թ, դեկտեմբերի 8-ին գրավել էին մայրաքաղաք Դամասկոսը։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մայրաքաղաքի անկումից ժամեր առաջ լքել էր այն և տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն։  
    16:20
    27.09.25
    Ավելին
  • Արցախ
    Արցախի քաղցր կյանքը՝ Հայաստանում. մեղվապահ Միրզախանյանների ծորացող ոսկին
    Արցախի քաղցր կյանքը՝ Հայաստանում. մեղվապահ Միրզախանյանների ծորացող ոսկին
    16:00
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միրզոյանը Կուբայի գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում ձեռք բերված պայմանավորվածությունները
    Հայաստանի արտաքին գործերի  նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիյայի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։  Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Կուբայի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները:  Արարատ Միրզոյանը և Բրունո Ռոդրիգես Պարիյան մտքեր են փոխանակել բազմակողմանիության, միջազգային համակարգի արդյունավետության վրա ազդող խնդիրների շուրջ։ Ընդգծվել է բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև փոխգործակցության առավել ակտիվացման հարցում երկուստեք առկա պատրաստակամությունը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում զարգացումներին, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում ձեռք բերված պայմանավորվածություններին։
    15:40
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը
    Հետևաբար սպասվում է, որ 2025 թվականի հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը կմեկնարկի ամսի 3-ից։
    15:20
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օդի ջերմաստիճանը կնվազի
    Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-6 մ/վ, սեպտեմբերի 28-30-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։
    15:00
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Գազայի շուրջ ընթացող բանակցությունները դիտարկում է որպես շատ արդյունավետ. Թրամփ
    «Ուրախ եմ տեղեկացնել, որ Գազայի հարցի շուրջ մենք շատ ոգեշնչված և արդյունավետ քննարկումներ ենք անցկացնում մերձավորարևելյան համայնքի հետ։ Ինտենսիվ բանակցությունները շարունակվում են արդեն չորս օր և կշարունակվեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի համաձայնագրի հաջող կնքման համար։ Դրան մասնակցում են տարածաշրջանի բոլոր երկրները, ՀԱՄԱՍ-ը քաջատեղյակ է այդ քննարկումներին, իսկ Իսրայելը տեղեկացված է բոլոր մակարդակներում, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի»,-գրել է Թրամփը «Truth Social»-ի իր միկրոբլոգում։
    14:45
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միրզոյանն ու Ռումինիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարների շուրջ
    Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի ԱԳ նախարար Օանա-Սիլվիա Ցոյուի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ռումինիայի միջև համագործակցության զարգացման օրակարգային հարցեր։ Արարատ Միրզոյանը և Օանա-Սիլվիա Ցոյուն մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարների շուրջ։ Ընդգծվել է տարածաշրջանային ծրագրերի ներառականության ապահովման կարևորությունը։ ՀՀ ԱԳ նախարարն, անդրադառնալով տարածաշրջանում հաստատված խաղաղությանը, ներկայացրել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնությունների կյանքի կոչման ուղղությամբ ընթացող աշխատանքները։ Այս համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է հաղորդակցությունների՝ երկրների իրավազորության ներքո գործարկման հարցում առանցքային համաձայնությունը և ներկայացրել տնտեսական փոխկապակցվածության ապահովման հարցում TRIPP նախագծի նշանակությունը։
    14:35
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Փարաքարի համայնքապետի uպանnւթյnւնը կապվում է Մերձավանի փետրվարյան միջադեպի հետ․ ՆԳՆ խոսնակ
    «Քննվող վարկածը շարունակում է մնալ, որ սա փետրվարին Մերձավանում տեղի ունեցած միջադեպի շարունակությունն է, որի ժամանակ սպանվել է այս գործով ձերբակալավածի հարազատ եղբայրը»։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Նա հիշեցրեց, որ փետրվարի 5-ին Մերձավանում մի խումբ անձնաց միջև միջադեպ էր տեղի ունեցել, հնչել էին կրակոցներ. «Միջադեպը եղել էր մեքենան արագ վարելու, չբարևելու հարցի շուրջ։ Դրա հետևանքով եղել էր ծեծկռտուք, հնչել էին կրակոցներ, Գրիգոր Օհանյանը կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել, մահացել էր։ Բացահայտվել էր այս գործը։ Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած դեպքը փետրվարյան իրադարձության շարունակությունն է,   միջանձնային կոնֆլիկտի տրամաբանության մեջ։ Վերջին դեպքով սպանվել է  փետրվարյան դեպքով անձնող մեղադրյալներից մեկի հարազատ եղբայրը՝ Վալոդյա Գրիգորյանը»։ Նարեկ Սարգսյանը նշեց, որ ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հետ կապված բոլոր անձանց ինքնությունը ճշտելու, հայտնաբերելու ուղղությամբ։
    14:23
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում ճակատ ճակատի բախվել են «Tesla»-ն ու «Lada»-ն. կա տուժած
    Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:10-ի սահմաններում Կիևնան փողոցից դեպի Մոնթե Մելքոնյան փողոց տանող ճանապարհահատվածի սկզբնամասում՝ թունելի մոտ, ճակատ ճակատի բախվել են Երևանի բնակիչ 27-ամյա Գևորգ Մ.-ի վարած «Tesla» մակնիշի և «Lada» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով «Lada»-ի վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են հիվանդանոց տեղափոխված «Lada»-ի վարորդը ինքնությունը։ Tesla-ի վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է Lada-ի վարորդը, ով Մոնթե Մելքոնյան փողոցից դեպի Կիևյան փողոց ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Tesla-ին։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
    14:15
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այս հինգ տարիների ընթացքում որևէ քաղաքական կամ պետական պաշտոնյա այդպես էլ պատասխանատվություն չկրեց. Մելքոնյան
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Այսօր լրանում է 44-օրյա պատերազմի հինգերորդ տարելիցը։ 2020 թվականի աշնանը Հայաստանի ղեկավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ոչ միայն ռազմաքաղաքական իմաստով ձախողեց պատերազմը, այլ հենց այդ պատերազմի միջոցով սկիզբ դրեց Արցախի դավաճանական հանձնման փուլային գործընթացին։ Ցավով պիտի արձանագրենք՝ այս պատերազմը միայն թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ չէր։ Սա նաև մեր պետականության ներսից քայքայման, անպատասխանատվության և դավաճանության հետևանք էր։ Գործող հակապետական իշխանությունները թողեցին մեր բանակին առանց պատշաճ մարտունակության, առանց կազմակերպված հրամանատարության, առանց մատակարարման, առանց ամուր թիկունքի։ Այդ դավաճանության արդյունքը հազարավոր թանկ կյանքեր էին: Բայց ամենազարհուրելին այն է, որ մինչ օրս ՔՊ-ական իշխանությունը չի հրապարակել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների և կամավորների ամբողջական, պաշտոնական ցուցակը: Այս հինգ տարիների ընթացքում որևէ քաղաքական կամ պետական պաշտոնյա այդպես էլ պատասխանատվություն չկրեց պատերազմում ձախողման և դավաճանության, կամ դրանից բխող հետևանքների համար։ Այսօր փաշինյանական իշխանության տարբեր տրամաչափի չինովնիկները հերթով գրառումներ կանեն։ Ոմանք կայցելեն մեր հերոս տղերքի շիրիմներին` առանց ամոթի, առանց խղճի խայթի, մոռանալով ամենակարևորը՝ այդ տղերքի արյունը իրենց խղճին է։ Հավերժ փառք մեր հերոսներին…. Խոնարհում՝ նրանց հիշատակին…. Հ.Գ. Հայրենիքի և տղերքի ապագան վաճառածների պատասխանատվության պահը գալու է…»։
    14:00
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները ստորագրել են քաղաքական խորհրդակցությունների մասին փոխըմբռնման հուշագիր
    Սեպտեմբերի 26-ին ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության միջև քաղաքական խորհրդակցությունների մասին» փոխըմբռնման հուշագիր: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
    13:45
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․56 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․62 դրամ:
    13:30
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում 36-ամյա վարորդը Հրազդանի կիրճում «BMW»-ով բախվել է բետոնե պատնեշին. կա վիրավոր
    Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Դավիթ Շ.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե պատնեշին։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
    13:15
    27.09.25
    Ավելին
  • Հասարակական
    Նիժնի-Նովգորոդ-Երևան ինքնաթիռի խափանման պատճառով ուղևորները Հայաստան են եկել պահեստային օդանավով
    Նիժնի-Նովգորոդ-Երևան չվերթի ուղևորները Երևան են ժամանել պահեստային ինքնաթիռով: Ուրբաթ երեկոյան թռիչքի պահին է Նիժնի-Նովգորոդ-Երևան չվերթի՝ «Red Wings» ավիաընկերության ինքնաթիռը խափանվել: Անձնակազմը ստիպված է եղել արտակարգ վայրէջք անել Սամարայի օդակայանում։
    13:00
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հիշատակի և խոնարհումի օրերին իրենք կազմակերպում են խրախճանքներ և ֆեստիվառներ․ պատգամավոր
    «Մեր օրացույցում գրեթե ամեն օր տարբեր արհավիրքների, պատերազմների, հիշատակի օրեր ենք ունենում։ Ցավոք, կառավարությունն այդ օրերին կազմակերպում է խրախճանքներ, ֆեստիվառներ»։ Այս մասին 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցի կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցի ընթացքում լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Պատգամավոր նշեց, որ արդեն քանի տարի է իշխանության անդամները չեն բարեհաճում անձամբ ծաղկեպսակ խոնարհել։ «Վերջերս ինձ ծնողներից մեկը մոտեցավ ու ասաց որ տաքսու վարորդն է կառավարության, պաշտպանության նախարարության պսակները բերել ու դրել Եռաբլուրում։ Սա պետության վերաբերմունք է հերոս տղաներին, որոնք իրենց կյանքի գնով ազատագրել են Արցախը, Հայաստանի տարբեր սահմաններն են պահել։ Հետո իրենց ժողովների, նիստերի ժամանակ կեղծ ծնկի գալը մեկ դերասանի թատրոն է դառնում։ Չեն հավատում իրենց կեղծ նախընտրական քարոզչությանը»,- նշեց Դանիելյանը։
    12:50
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Խոշտանգման դեպքերի առնչությամբ քննությունը պետք է լինի արագ, անհապաղ և արդյունավետ․ ՄԻՊ-ի ուղերձը
    Սեպտեմբերի 25-ին Ժնևում անցկացվող ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 60-րդ նստաշրջանի ընթացքում՝ Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկման արդյունքների քննարկման շրջանակներում, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդես է եկել տեսաուղերձով: Այդ մասին հայտնում է ՄԻՊ աշխատակազմը: Անահիտ Մանասյանն անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դերակատարությանը Հայաստանի կողմից ստանձնած մարդու իրավունքներին վերաբերելի միջազգային պարտավորությունների մշտադիտարկման գործընթացում։ Պաշտպանը ներկայացրել է նաև հաստատության գործունեության մի շարք առաջնահերթ ուղղություններ, ինչպիսիք են խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի բացառումը և արգելքը։ Այս առումով Պաշտպանն ընդգծել է, որ առերևույթ խոշտանգման դեպքերի առնչությամբ քննությունը պետք է լինի արագ, անհապաղ և արդյունավետ։ Պաշտպանն ընդգծել է, որ չնայած այս առումով գրանցված որոշակի առաջընթացին, այնուամենայնիվ, խոշտանգումների առնչությամբ վարույթ նախաձեռնելու և քննելու համար անհրաժեշտ չափորոշիչները հաճախ չեն պահպանվում և հետագա լուրջ զարգացման կարիք ունեն։ Ելույթի ընթացքում Անահիտ Մանասյանը նշել է, որ հաստատությունը խտրականության դեմ պայքարի ոլորտում զարգացրել է իր կարողությունները` ընդգծելով այս ոլորտում մարդու իրավունքներին առնչվող լուրջ խնդիրների առկայության հանգամանքը: Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև գրավոր հայտարարություն Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկման (UPR) արդյունքների քննարկման նստաշրջանի համար, որում ներկայացրել է մարդու իրավունքների առանձին ոլորտների առնչվող որոշ խնդիրներ։
    12:45
    27.09.25
    Ավելին