Լրահոս
Քաղաքական
15:40
27.09.25
89

Միրզոյանը Կուբայի գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում ձեռք բերված պայմանավորվածությունները

Img default alt hy

Հայաստանի արտաքին գործերի  նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիյայի հետ։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ 

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Կուբայի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները: 

Արարատ Միրզոյանը և Բրունո Ռոդրիգես Պարիյան մտքեր են փոխանակել բազմակողմանիության, միջազգային համակարգի արդյունավետության վրա ազդող խնդիրների շուրջ։ Ընդգծվել է բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև փոխգործակցության առավել ակտիվացման հարցում երկուստեք առկա պատրաստակամությունը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում զարգացումներին, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարցում ձեռք բերված պայմանավորվածություններին։