Լրահոս
Հասարակական
17:20
27.09.25
294

Հայտնի են Տիգրան Քեոսայանի հրաժեշտի արարողության վայրն ու օրը

Img default alt hy

Ռեժիսոր, հեռուստառադիոհաղորդավար Տիգրան Քեոսայանի վերջին հրաժեշտը տեղի կունենա կիրակի օրը, հայտնել է նրա կինը՝ «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և ՌՏ հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

«Շատերը գրում են հրաժեշտ տալու հնարավորության մասին։

Նրանք, ովքեր անձամբ չեն ճանաչել Տիգրանին և, այնուամենայնիվ, սիրում են նրան և կցանկանան հրաժեշտ տալ, կարող են դա անել կիրակի ժամը 15:00-ից Օլիմպիական պողոտայի հայկական եկեղեցում»,-գրել է նա Telegram-ի ալիքում:

Սիմոնյանը նաև խնդրել է ըմբռնումով մոտենալ անվտանգության միջոցառումներին և շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աղոթել և սիրել են Քեոսայանին:

Սիմոնյանն ամուսնու մահվան մասին հայտնել է ուրբաթ օրը։

Հունվարի սկզբին նա պատմել էր, որ Քեոսայանը կլինիկական մահ է ապրել և գտնվում է կոմայի մեջ։

Քեոսայանը ծնվել է 1966թ.հունվարի 4-ին Մոսկվայում, կինոյի հետ սերտորեն կապված ընտանիքում: Ավարտել է ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետը: 1992-ին տեղի ունեցավ Քեոսայանի դեբյուտը կինոյում. նա նկարահանեց «Կատկան և Շիզը» ֆիլմը:

1990-ականներին Քեոսայանը հիմնականում նկարահանել է երգիչների տեսահոլովակները, նա աշխատել է Միխայիլ Շուֆուտինսկու, Լեոնիդ Ագուտինի, Իրինա Ալեգրովայի, Իգոր Սարուխանովի, Նատալյա Վետլիցկայայի հետ։

Ռեժիսորը նկարահանել է բազմաթիվ հեռուստաֆիլմեր, նրա աշխատանքներն արժանացել են «Կինոտավր»-ի և ՏԷՖԻ մրցանակների:

Քեոսայանը շատ է աշխատել հեռուստատեսությունում, եղել է տարբեր հեռուստաալիքների հաղորդումների հաղորդավար։ 
2024 թվականին նա ստացել է Ռուսաստանի Դաշնության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։