Լրահոս

2025-09-27
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Ողբերգական պատերազմի 5-րդ տարելիցն է. ոչ մի ՔՊ-ական չի գնացել Եռաբլուր
    Հայլուր 12։30 Ողբերգական պատերազմի 5-րդ տարելիցն է. ոչ մի ՔՊ-ական չի գնացել Եռաբլուր
    12:30
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հակամարտությունը չի ավարտվել, ցեղասպանության համար Ադրբեջանը միջազգային հարթակներում պետք է պատասխանատվություն կրի․ Սեյրան Օհանյան
    «5 տարի առաջ Ադրբեջանը չէր կարող հասնել հաջողությունների, եթե տարիների ընթացքում բանակցային ողջ ներուժը չմսխվեր, բանակցությունները չդադարեցվեին»։ Այս մասին 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցի կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ Արցախի թեման իրենց համար փակ չէ. «Հանցագործ գործողություններով հակամարտությունն ավելի է սրել, հակամարտությունը չի ավարտվել, ցեղասպանության համար Ադրբեջանը միջազգային հարթակներում պետք է պատասխանատվություն կրի։ Արցախի սուբյեկտայնությունը պետք է պահպանվի։ Եթե այս երկու հանգամանքը գոյություն ունենա, ապա բանակցություններն այլընտրանք չունեն։ Ցավոք սրտի, Հայաստանի իշխանությունը Ադրբեջանի ղեկավարության հետ լուծարեցին Մինսկի խումբ՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ Արցախի էջը գոնե իրենց գործողությունների մեջ փակել են»,- նշեց Օհանյանը։
    12:24
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանը հետ է կանչել իր դեսպաններին Գերմանիայից, Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից
    Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Անվտանգության խորհրդում ունեցած ելույթում հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի նախաձեռնությունները անվավեր են և իրավական ուժ չունեն։ Նրա խոսքով՝ այդ քայլերը դիտարկվում են որպես անպատասխանատու և հակասում են 2015 թվականի միջուկային համաձայնագրի տրամաբանությանը։ 
    12:15
    27.09.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 27.09.2025
    Մամուլի տեսություն 27.09.2025
    12:10
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կորեայի ձորի ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար․ ՆԳՆ
    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    12:04
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այս իշխանությունները գիտակցաբար չեն հրապարակում անունները՝ զոհերին ապահումանիզացնելով․ պատգամավոր
    «Այս իշխանությունները գիտակցաբար չեն հրապարակում անունները՝ զոհերին ապահումանիզացնելով։ Այսինքն, եթե անունները տալիս ես, հասկանում ես զոհվել է էս ինչ տղան, էս ինչ աղջիկը, էս ինչ երիտասարդը, ընտանիքի հայրը։ Երբ անունները չեն տալիս, զոհը դառնում է աբստրակտ։ Թիվը այդքան չի ցավացնում, ինչքան անունը և այս իշխանություններն ամեն ինչ անում են՝ մոռացության տալու համար այն ցավը ու վիշտը, որը մենք ունենք», — նշեց նա։
    11:52
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՀՀ ՔԿ-ն չի տրամադրում Ադրբեջանի կողմից կռված 300 վարձկանների տվյալները․ «Sputnik Արմենիա»
    2023 թվականի հունվարին ՀՀ քննչական կոմիտեի արդեն նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում առնվազն 12 ահաբեկչական խմբավորումների անդամ 4000–ից ավելի անձանց վերաբերյալ փաստական տվյալներ են ձեռք բերվել, նրանցից շուրջ 300 ահաբեկիչներ նույնականացվել են։
    11:48
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեզ տարան պարտության՝ առաջին հերթին իրենց անսահման տգիտության ու վերմարդկային գոռոզության պատճառով․ թյուրքագետ
    Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ամեն տարի հիշեցնելու եմ այս պատմությունը, որ միշտ հիշեք, որ պատերազմի ու դրա պատրության մեղավորը կոնկրետ մարդիկ են, որոնք դեռ անպատիժ իշխանության են մեր երկրում։ Հինգ տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 26-ի երեկոյան կառավարության անդամ հանդիսացող մի բարձրաստիճան պաշտոնյա փակ խորհրդակցության ժամանակ քմծիծաղը դեմքին պնդում էր, որ պատերազմ չի լինելու, Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի հետ իրենք դոսթ են, Ադրբեջանը վախից գլուխը կորցրել է, իսկ իմ նախազգուշացումն ու փաստարկված հիմնավորումը, որ Թուրքիայի հետ միասին Ադրբեջանը օրերի կամ շաբաթների ընթացքում անխուսափելիորեն հարձակվելու է Հայաստանի վրա, վերջինիս կողմից արժանացավ «Պարո՛ն Գեղամյան, Դուք չափազանցացնում եք» պատասխանին։ Այդքանով բովանդակային քննարկումն ավարտվեց։ Ես դուրս եկա այդ նախարարությունից ու մտախոհ ուղևորվեցի ընտանեկան փոքրիկ հավաքի։ Գլխումս կար երկու վատ տարբերակ. կա՛մ ես չէի տիրապետում իմ մասնագիտությանը (թուրքագիտություն) ու չէի հասկանում իրականությունը, կա՛մ մեկնարկելիք պատերազմում մենք ջախջախվելու էինք, որովհետև դրանում մեզ առաջնորդող մարդիկ պատերազմի չեն պատրաստվում։ Վերոնշյալ հանդիպման ավարտից տաս ժամ անց սկսվեց պատերազմը, որի ընթացքում ևս կառավարման համակարգի պատասխանատուները մեզ տարան պարտության՝ առաջին հերթին իրենց անսահման տգիտության ու վերմարդկային գոռոզության պատճառով։ Նրանցից ոչ մեկ մինչ օրս չի պատժվել, ավելին՝ նրանք հիմա էլ պատասխանատու են մեր երկրի կառավարման համար՝ ժպիտը դեմքին մեզ ավետելով նոր կորուստների մասին։ Երբ նորից վերականգնենք մեր պետականությունը, լավ կառավարումը ենթադրելու է միայն լավագույն կադրերի ներգրավում կառավարման համակարգ, իսկ պատասխանատվություն կրելը լինելու է վարքականոնի առանցքային կետը, որովհետև միայն այդպես է հնարավոր ունենալ արդյունավետ պետություն»։
    11:40
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայրս իր բանտախցում մենակ է, նրա առողջական վիճակի մասին ստույգ ոչինչ չգիտենք. Ռուբեն Վարդանյանի որդի
    -Շատերը, այդ թվում՝ ես, նախքան գերեվարված ընտանիքի անդամ ունենալը, չենք գիտակցել, թե որքան կարևոր է Կարմիր Խաչն ամբողջ աշխարհում՝ ոչ միայն Ադրբեջանում կամ Հայաստանում, այլև հակամարտող բազմաթիվ այլ գոտիներում։ Կարմիր Խաչը կատարում էր երկու շատ կարևոր գործ։ Նախ՝ դա միակ անկախ կառույցն էր, որը կարող էր վերահսկել գերիների առողջությունն ու պայմանները։ Թեև նրանք չեն կարող ազդեցություն ունենալ բանտարկյալների պահման պայմանների վրա, նրանք կարող են հավաստի տեղեկություններ հաղորդել ընտանիքներին, ինչը շատ կարևոր է մեզ համար։ Որովհետև անորոշությունն է, որ մարդուն խենթացնում է, հատկապես՝ երկարատև ժամանակահատվածում։ Երկրորդ՝ Կարմիր Խաչի օգնությամբ մենք կարող էինք հաղորդագրություններ տեսագրել մեր հոր համար։ Այսինքն՝ գոնե տեսողական կապ ունեինք նրա հետ: Այժմ այդ հնարավորությունը ևս ամբողջությամբ կորցրել ենք։
    11:33
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կկատարվի Երնջատափի Սուրբ Նշան եկեղեցու վերաօծման արարողությունը
    «Սիրելինե՛ր, ուրախությամբ տեղեկացնում ենք ամենքիդ, որ սեպտեմբերի 28-ին՝ Արագածոտնի թեմի Երնջատափ համայնքում, ձեռամբ Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, կկատարվի Սուրբ Նշան եկեղեցու վերաօծման արարողությունը ու կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը՝ ժամը 10:00-ին:
    11:20
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 17-23-ը:
    11:07
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ցավոք, ականատես ենք լինում, որ աշխարհում շատ ու շատ հարցեր լուծվում են ուժի տարբերակով․ Սամվել Շահրամանյան
    Սամվել Շահրամանյանն անդրադառնալով Վաշիգտոնում ձեռք բերված համաձայնություններին, և հարցին, թե արդյոք սա խաղաղություն է, ինչպես պնդում է իշխանությունը, ասաց. «Մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է խաղաղության, սակայն մենք մշտապես նշում են, որ արցդախցիների հարցը պետք է ստանա համապատասխան լուծում։ Չի կարող այս հարցը համարվել լուծված, եթե արցախցին զրկված է իր հայրենիքից։ Այսօր աչք փակելով այդ հարցի վրա, մեծ խնդիր են ստեղծում ապագայի համար հնարավոր է թե Ադրբեջանում, թե Հայաստանում։ Այս հարցը պետք է ստանա համապատասխան լուծում՝ արժանապատիվ ու անվտանգ վերադարձի տեսքով»,– ընդգծեց նա։
    10:55
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մինչ օրս տեղի ունեցած վայրագությունների կատարողները չեն պատժվել, ավելին` միայն խրախուսվել են․ Թաթոյան
    Հոկտեմբերի 21-ին ադրբեջանական զինված ծառայողները գրավեցին Հադրութի Ազոխ գյուղը և գլխատեցին գյուղի բնակիչ 80-ամյա Յուրի Ասրյանին: Հոկտեմբերի 28-ին գլխատեցին Ասկերանի Մադաթաշեն գյուղի բնակիչ 69-ամյա Գենադի Պետրոսյանին` գլուխը խոզի մարմնի վրա դրված. հենց ադրբեջանական զինվորականներն իրենք էին նկարահանել գլխատումների ամբողջ ընթացքը, որ հետո իրենց բացառիկ ցինիզմով տարածեն և արժանանան «փառքի» խրախճանքի:
    10:51
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ահազանգ․ Երևանում 14-ամյա տղային տարել են «Ազատի» ջրամբար և ստիպել, որ խոստովանի մի գողությունում իր մասնակցությունը
    Քրեական ոստիկաններին Երևանի բնակիչ 44-ամյա Մերի Մ․-ն հայտնել է, որ սեպտեմբերի 22-ի ժամը 15։00-ից 15։30-ն ընկած ժամանակահատվածում իր որդուն՝ 14-ամյա Վ․ Մ․-ին, ոմն Կառլենը և Գևորգը իր կամքին հակառակ, ուժ գործադրելով Մահարի փողոցում գտնվող քարի արտադրամասից առևանգել և տարել են «Ազատի» ջրամբարի հարակից տարածք և ստիպել են նրան, որ խոստովանի Մահարու փողոցում վերջերս կատարված գողությունում իր մասնակցությունը։
    10:45
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նոր իրեղեն ապացույցներ՝ Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով
    Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ՆԳՆ և ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված մեծածավալ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալվել և նախաքննական մարմին է ներկայացվել մեկ անձ, հայտնում են քննչական կոմիտեից։
    10:35
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6մ/վ, սեպտեմբերի 28-30-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 16-19 մ/վ արագությամբ։
    10:30
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տավուշի նախկին մարզպետից հօգուտ ՀՀ-ի բռնագանձվել է 1,5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 608 միլիոն դրամ․ դատախազություն
    Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում 2024 թվականի փետրվարի 15-ին հաշտության համաձայնություն է կնքվել Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի և նրան փոխկապակցված անձանց հետ: Այս մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից։ Դատարանի կողմից հաստատված հաշտության հիմքը 2024 թվականի հունվարի 22-ին Հովիկ Աբովյանի և նրան փոխկապակցված անձանց կողմից Գլխավոր դատախազություն ներկայացված՝ գործի քննությունը հաշտությամբ ավարտելու վերաբերյալ դիմումն էր, որով վերջիններս պատրաստակամություն էին հայտնել Հայաստանի Հանրապետության սեփականությանը փոխանցել շուրջ 608 միլիոն դրամ: 2025 թվականի սեպտեմբերի 26-ի դրությամբ շուրջ 608 միլիոն դրամն ամբողջությամբ վճարվել է ՀՀ բյուջե:
    10:21
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    10:15
    27.09.25
    Ավելին
  • Հասարակական
    Team Telecom Armenia-ն անջատում է հնացած 2G ցանցն՝ առաջինը տարածաշրջանում. ավելի արագ բջջային կապ
    Բջջային նոր, ավելի արագ կապի մասին է հայտարարում «Թիմ Տելեկոմ Արմենիան»: Ընկերությունը անջատում է տարածաշրջանում առաջին՝ 2G ցանցն ու նոր՝ ավելի հզոր կապ տալիս բաժանորդներին:
    10:05
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ո՞ւր է հասցնելու պետական պարտքի լայն բացվող «երախը». «Փաստ»
    Հայաստանի պետական պարտքի խնդիրը վերջին տարիներին դարձել է ոչ միայն մակրոտնտեսական, այլև խորքային կառավարման և ռազմավարական զարգացման առանցքային մարտահրավեր։ Երկրի պետական պարտքի աճի տեմպերը, դրա կառուցվածքային առանձնահատկությունները, պարտքի ներգրավման ու օգտագործման արդյունավետության հարցերը, ինչպես նաև դրա սպասարկման ֆինանսական բեռը օրեցօր ավելի մեծ ազդեցություն են ունենում տնտեսական քաղաքականության, սոցիալական ոլորտի կայունության և պետականության երկարաժամկետ զարգացման հեռանկարների վրա։ Ընդհանուր առմամբ, պարտքը, որպես ֆինանսական գործիք, ինքնին կարող է լինել զարգացման խթան, սակայն Հայաստանում այն աստիճանաբար վերածվում է համակարգային ռիսկի՝ պայմանավորված ոչ միայն ծավալների աճով, այլ, առավել ևս, օգտագործման արդյունավետության ցածր մակարդակով և ռազմավարական տեսլականի բացակայությամբ։
    10:00
    27.09.25
    Ավելին