Լրահոս
Հասարակական
13:15
27.09.25
110

Երևանում 36-ամյա վարորդը Հրազդանի կիրճում «BMW»-ով բախվել է բետոնե պատնեշին. կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Դավիթ Շ.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե պատնեշին։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։