Լրահոս

2025-09-27
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հույսն այն է, որ առանձին շերտերի շրջանում «նստվածք» կթողնի. «Փաստ»
    Դա ևս մեկ անգամ ու էլ ավելի է ընդգծում դեռ «խլման գործընթացի» մեկնարկում տրված գնահատականը, որ սա բացառապես քաղաքական երևույթ է: Մենք նշել էինք նաև, որ ժամանակի ընթացքում քպական իշխանությունները փորձելու են ՀԷՑ-ում «գտնել» ինչ-ինչ «փաստեր», որպեսզի դիմեն մանիպուլ յատիվ շահարկումների, թե՝ «տեսե՜ք, դուք հոսանքի վարձավճար եք մուծել, իսկ ՀԷՑ-ի սեփականատերերը թալանել են...»:
    09:54
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Զեղծարարները ներխուժել են բժշկական ոլորտ․ «Հրապարակ»
    Մի քանի օր է՝ զեղծարարները տարբեր հայտնի բժիշկների անունից, նրանց նկարներով whats-app-ով նամակներ են գրում տվյալ հաստատության աշխատակիցներին, կոլեգաներին, ծանոթ-անծանոթներին, ինչ-որ պատմություններ հորինում ստուգումների մասին, փորձում գումարներ շորթել։ Զեղծարարները ռուսերեն են հաղորդակցվում, տարբեր հեռախոսահամարներ են օգտագործում։
    09:50
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իշխանությունը ռեկորդ է սահմանել` մեկ անձից կատարվող գնումների քանակով․ «Հրապարակ»
    Մեկ անձից կատարվող գնումների քանակով, որն ինքնին կոռուպցիայի բուն է, այս իշխանությունը վաղուց է ռեկորդ սահմանել: Առհասարակ, գնումների ոլորտում խայտառակ խախտումներ ու չարաշահումներ կան` նորաստեղծ կազմակերպությունները միլիոնանոց տենդերներ են շահում, իշխանությանը փոխկապակցված անձինք են հաղթողները, անիմաստ ծախսեր ու վատնումներ են արվում: Իշխանափոխությունից հետո այս ոլորտում կատարված չարաշահումների հիմքով, թերեւս, հազարավոր վարույթներ են հարուցվելու, եւ մեծ թվով մարդիկ են պատժվելու:
    09:45
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Նախկին ՀՀԿ-ականը ՔՊ-ում թիվ 2 լիդերն է. «Ժողովուրդ»
    Նախ՝ թեժ քննարկվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ձայների հարցը, որը Նիկոլ Փաշինյանից հետո երկրորդն է կուսակցությունում: Նախկին ՀՀԿ-ականը «Քաղաքացիական պայմանագրում» թիվ 2 լիդերն է, մինչդեռ նրան ժամանակին լուրջ չեն վերաբերվել թիմում:
    09:40
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    09:35
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Չնայած կարճ ժամկետին՝ բավական ծավալուն աշխատանքներ էին կատարվել. «Փաստ»
    Գրիգորյանի սպանությունից մի քանի օր առաջ մենք տեղեկություն էինք հրապարակել, որ 2025 թ. սեպտեմբերի 1-ից Փարաքար համայնքի բոլոր բնակավայրերում մանկապարտեզները գործում են անվճար այն ընտանիքների երեխաների համար, որոնք հաշվառված են և փաստացի բնակվում են համայնքում: Այդ տեղեկությունն ստացել էր մեր լրագրողը՝ այցելելով Փարաքար խոշորացված համայնքի կազմում գտնվող մի շարք բնակավայրեր: Այդ ընթացքում թերթի լրագրողը նաև զրուցել էր տեղի բնակիչների հետ, ինչի արդյունքում ակնհայտ էր դարձել, որ, չնայած Վալոդյա Գրիգորյանը ընդամենը 5 ամիս էր ղեկավարում Փարաքար համայնքը, սակայն վայելում էր համայնքի բնակիչների սերն ու հարգանքը։ Այդ կարճ ընթացքում, ըստ բնակիչների, նա սկսել էր մեծածավալ աշխատանքներ՝ ճանապարհների նորոգում, ասֆալտապատում, խմելու և ոռոգման ջրերի համակարգերի նորոգում, բազմաբնակարան շենքերի վերանորոգում։
    09:30
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Նիկոլ Փաշինյանը և իր թիմը գնում են ոչ թե ընտրությունների, այլ իշխանազավթման. «Փաստ»
    2026 թվականին սպասվում են խորհրդարանական ընտրություններ։ Նկատի ունենք, եթե հանկարծ իշխանությունները չորոշեն գնալ արտահերթ ընտրությունների: Մինչ այդ կամ դրանից հետո ակնկալվում է, որ տեղի կունենա Սահմանադրության փոփոխությանը վերաբերող հանրաքվե։ Այս օրերին քաղաքական որոշ ուժեր և գործիչներ հայտնում են իրենց ցանկության մասին՝ մասնակցելու առաջիկա ընտրություններին։ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումն առաջարկում է առողջ ազգային ուժերին՝ հանդես գալ միասնական պլատֆորմով և այլընտրանք ներկայացնել գործող վարչակազմին։
    09:26
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ականներին էլ են գաղտնալսում. նրանք էլ շրջանցելու ձևը գտել են. «Հրապարակ»
    Որոշ տեղեկություններով, «Քաղպայմանագիր» խմբակցության մոտ չորս տասնյակից ավելի պատգամավորներ վերջին ամիսներին հատուկ սարքեր են ձեռք բերել, որը թույլ չի տալիս, որ գաղտնալսեն մարդկանց։ Ինչպես հայտնի է, գաղտնալսումներն արվում են հիմնականում հեռախոսների միջոցով, ընդ որում` պարտադիր չէ, որ մարդը դրանով խոսելիս լինի, սմարթֆոնն անգամ պասիվ վիճակում կարող է գաղտնալսելու գործիք դառնալ:
    09:23
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Գյումրուց Փարաքար. Փաշինյանի վախերն ու բարդույթները. «Փաստ»
    Իսկ ի՞նչ կա այնտեղ կեղծելու, երբ կարելի է գործել «թավշյա հեղափոխության» վճռականությամբ՝ ուղղակի ճնշելով իշխանության համար ոչ ցանկալի թեկնածուներին ու բանտ ուղարկելով իրենց հարազատներին։ Հայաստանի բանտերը լեփ-լեցուն են նախաքննական կարգով կալանավորված այն մարդկանց հարազատներով ու ընկերներով, ովքեր փորձել են որևէ բողոքի շարժում սկսել Փաշինյանի դեմ։ Այս իշխանությունը փաստացի պատանդներ է վերցնում։ Նույնիսկ «բանանային հանրապետությունները» միշտ չէ, որ դիմում են նման մեթոդների, ինչպես Փաշինյանի գոված «ժողովրդավարության բաստիոնում»։ Եթե թեկնածուն, չնայած շանտաժին, մասնակցում է ընտրություններին ու հաղթում, իշխանությունը շարունակում է ճնշումը և փորձում է ամեն կերպ վիճարկել արդյունքը։ Կա՛մ նոր ընտրություններ են նշանակում, ինչպես, օրինակ՝ Վեդիում, կա՛մ հաղթած ընդդիմադիրին բանտ են ուղարկում, ինչպես, օրինակ՝ Վանաձորի քաղաքապետին, կա՛մ նրա դեմ հարուցվում են մի շարք քրեական գործեր, ինչպես, օրինակ՝ Գյումրու դեպքում։
    09:20
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ի՞նչ կապ ունի Հայկ Սարգսյանը Փարաքարի սպանության կասկածյալների կլանի հետ. «Հրապարակ»
    Իշխանությունը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության մեկ վարկած է քննարկում` փորձելով այն ապաքաղաքական սպանություն ներկայացնել, եւ երեկ ձերբակալվեց Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին՝ Նարեկ Օհանյանը: Այսինքն, այս սպանությունը փորձում են կապել փետրվարին Մերձավանում տեղի ունեցած սպանության հետ` Նարեկ Օհանյանը սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է:
    09:13
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այսօր 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցն է
    2020թ.-ի այս օրը՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 7:10-ին Ադրբեջանը Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սկսեց 44-օրյա պատերազմը:
    09:08
    27.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Եղբորիցս մեզ հասավ մի փակ դագաղ. նա վիրավոր էր, 33-օր պայքարից հետո զոհվեց. Արաքս Հարությունյան
    Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու անդամ Արաքս Հարությունյանը գրում է.
    00:04
    27.09.25
    Ավելին
2025-09-26