Լրահոս
Քաղաքական
12:50
27.09.25
267

Հիշատակի և խոնարհումի օրերին իրենք կազմակերպում են խրախճանքներ և ֆեստիվառներ․ պատգամավոր

Img default alt hy

«Մեր օրացույցում գրեթե ամեն օր տարբեր արհավիրքների, պատերազմների, հիշատակի օրեր ենք ունենում։ Ցավոք, կառավարությունն այդ օրերին կազմակերպում է խրախճանքներ, ֆեստիվառներ»։ Այս մասին 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցի կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցի ընթացքում լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Պատգամավոր նշեց, որ արդեն քանի տարի է իշխանության անդամները չեն բարեհաճում անձամբ ծաղկեպսակ խոնարհել։

«Վերջերս ինձ ծնողներից մեկը մոտեցավ ու ասաց որ տաքսու վարորդն է կառավարության, պաշտպանության նախարարության պսակները բերել ու դրել Եռաբլուրում։

Սա պետության վերաբերմունք է հերոս տղաներին, որոնք իրենց կյանքի գնով ազատագրել են Արցախը, Հայաստանի տարբեր սահմաններն են պահել։  Հետո իրենց ժողովների, նիստերի ժամանակ կեղծ ծնկի գալը մեկ դերասանի թատրոն է դառնում։ Չեն հավատում իրենց կեղծ նախընտրական  քարոզչությանը»,- նշեց Դանիելյանը։