Լրահոս
Իրավական
14:23
27.09.25
711

Փարաքարի համայնքապետի uպանnւթյnւնը կապվում է Մերձավանի փետրվարյան միջադեպի հետ․ ՆԳՆ խոսնակ

Img default alt hy

«Քննվող վարկածը շարունակում է մնալ, որ սա փետրվարին Մերձավանում տեղի ունեցած միջադեպի շարունակությունն է,  որի ժամանակ սպանվել է այս գործով ձերբակալավածի հարազատ եղբայրը»։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Նա հիշեցրեց, որ փետրվարի 5-ին Մերձավանում մի խումբ անձնաց միջև միջադեպ էր տեղի ունեցել, հնչել էին կրակոցներ. «Միջադեպը եղել էր մեքենան արագ վարելու, չբարևելու հարցի շուրջ։ Դրա հետևանքով եղել էր ծեծկռտուք, հնչել էին կրակոցներ, Գրիգոր Օհանյանը կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել, մահացել էր։ Բացահայտվել էր այս գործը։

Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած դեպքը փետրվարյան իրադարձության շարունակությունն է,   միջանձնային կոնֆլիկտի տրամաբանության մեջ։ Վերջին դեպքով սպանվել է  փետրվարյան դեպքով անձնող մեղադրյալներից մեկի հարազատ եղբայրը՝ Վալոդյա Գրիգորյանը»։

Նարեկ Սարգսյանը նշեց, որ ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հետ կապված բոլոր անձանց ինքնությունը ճշտելու, հայտնաբերելու ուղղությամբ։