Լրահոս
2025-10-04
-
Քաղաքական«Մեր ձևով» շարժման անդամներն այցելել են «Վառեմ-Մարեմ»-ի շենք, ծանոթացել վերականգնման աշխատանքների ընթացքինԻր խոսքում «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը նախ շնորհավորեց ներկաներին և բոլոր գյումրեցիներին Գյումրի քաղաքի օրվա կապակցությամբ՝ նշելով, որ ինքնանպատակ չի եղել շարժման գրասենյակի բացումն իրականացնել հենց Գյումրի քաղաքի օրը՝ միաժամանակ ընդծելով, որ քաղաքի տոնին շարժման գրասենյակի բացումը նշանավորում է Գյումրի քաղաքի զարթոնքի սկիզբը։Ավելին21:2504.10.25 -
ԻրավականՍամվել Կարապետյանի կալանավորումը աղմուկ է բարձրացնում Փարիզում. ֆրանսիացի հայտնի իրավաբանի ահազանգըԳործարար Սամվել Կարապետյանի ազատության պահանջը հասել է Ֆրանսիայի կառավարություն: Հեղինակավոր փաստաբան Շառլ Կոնսինյին է դիմել իր երկրի գործադիրին, որպեսզի Փարիզը պահանջի Երևանից՝ ազատ արձակել Կարապետյանին:Ավելին21:1504.10.25 -
ՀասարակականՎթար՝ Արմավիրի մարզում․ 3 ավտոմեքենաներն էլ հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս․ վիրավոր կաԵրեկ՝ հոկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14։40-ի սահմաններում Վաղարշապատ-Մարգարա Մ3 ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են «Nissan Rogue» մակնիշի, «Nissan March» մակնիշի և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 3 ավտոմեքենաներն էլ հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս։Ավելին21:0004.10.25 -
Քաղաքական«Մեր ձևով»-ը Գյումրիում գրասենյակ է բացել. շարժումը ե՞րբ կդառնա քաղաքական միավորԳյումրիում այսօր առաջին մարզային գրասենյակն է բացել «Մեր ձևով» շարժումը: Հենց այնտեղ են Սամվել Կարապետյանի թիմակիցներն անոնսել՝ հունվարին արդեն հնարավոր է քաղաքական միավորում ստեղծելու մասին հայտնեն:Ավելին20:4504.10.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Բողոքի հուժկու ցույցից ցնցվում է Թբիլիսին. իշխող ուժը առաջատար է ՏԻՄ ընտրություններումՀայլուր 20։30 Բողոքի հուժկու ցույցից ցնցվում է Թբիլիսին. իշխող ուժը առաջատար է ՏԻՄ ընտրություններումԱվելին20:3004.10.25 -
ՔաղաքականՀետմահու հրապարակվել է Վալոդյա Գրիգորյանի ուղերձըԲացառիկ նվիրումով ու պատասխանատվությամբ շարունակելու ենք ծառայել ձեզ՝ առաջնորդվելով համայնքին և բնակչին ծառայելու մեր գլխավոր առաքելությամբ։Ավելին20:2204.10.25 -
ՄիջազգայինԻրանն ու Ղազախստանը մտադիր են ընդլայնել տնտեսական համագործակցությունըԻրանում Ղազախստանի դեսպան Օնթալափ Օնալբաևը հայտարարել է, որ Աստանան պատրաստակամ է ընդլայնել տնտեսական համագործակցությունն Իրանի հետ, մասնավորապես՝ գյուղատնտեսության, արդյունաբերության, զբոսաշրջության և ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտներում։Ավելին20:1504.10.25 -
ԻրավականԿալանավորված փաստաբանն Արմինե Հարությունյանն էՀիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալված՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբանը կալանավորվել է դատական իշխանության ներկայացուցչի կողմից ապօրինի գործողության դիմաց կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով։Ավելին20:0304.10.25 -
ՏարածաշրջանԼարված իրավիճակ՝ Վրաստանում․ բախումներ են սկսվել ոստիկանների և ցուցարարների միջևԹբիլիսիում հատուկ նշանակության ուժերը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ։ Վրաստանի նախագահի նստավայրի մոտ են ժամանել լրացուցիչ հատուկ նշանակության ջոկատներ։ Այս պահին իրավիճակը լարված է, բախումներ են սկսվել ոստիկանների և ցուցարարների միջև։ Թբիլիսիում ցուցարարները ծեծի են ենթարկել «Իմեդի» հեռուստաընկերության նկարահանող խմբին, ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ։Ավելին19:5104.10.25 -
ՀասարակականՄալաթիայի թաղապետարանի դիմաց հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ այն դարձել է ոչ շահագործելիԱյսօր՝ հոկտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի դիմաց ավտոմեքենա է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։Ավելին19:4104.10.25 -
ԻրավականՄանրամասներ՝ փաստաբանի կալանավորման դեպքիցՓաստաբան է կալանավորվել դատական իշխանության ներկայացուցչի կողմից ապօրինի գործողության դիմաց կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով։Ավելին19:3504.10.25 -
ՏարածաշրջանԹբիլիսիում ցուցարարները սկսել են գրոհել նախագահական նստավայրըԹբիլիսիում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ֆոնին շարունակվում են բողոքի ցույցերը։ Ցուցարարները ամբողջությամբ փակել են Մելիքիշվիլիի և Ռուսթավելիի պողոտաների երթևեկությունը։Ավելին19:3004.10.25 -
ՔաղաքականԸսիգ չեմպիոնների քաղաք է. Գյումրիի առաջին տոնը՝ առանց Սրբազանի օրհնությանՄինչ իրական Հայաստանի լրիվ իրական բնակիչները Աստծո դատաստանով են սպառնացել Միքայել սրբազանին 2 տարով ճաղերի հետևն ուղարկողներին, երկրի հակառակ կողմում Փաշինյանի կինն ավարտել է Էրդողանի գրքի ընթերցանությունն ու լուսանկար հրապարակել: Դա, հավանաբար, հեղինակի ստորագրությամբ հայտնի գիրքն է, որ Նյու Յորքում՝ Թուրքիայի տանը, Փաշինյանին էր ընծայել Էրդողանը, նա էլ լայն ժպիտով սեղմել էր կրծքին:Ավելին19:2004.10.25 -
ՔաղաքականԱյս դատավճիռը մարտահրավեր է․ «ինչ կուզենք՝ կանենք» բանաձևի իրականացման նոր փուլ․ Վազգեն Մանուկյան«Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին 2 տարվա ազատազրկման դատապարտելը բացառիկ անօրինականություն է, բացառիկ անարդարություն և ժամանակակից համաշխարհային քաղաքակրթության հիմնական սկզբունքների կոպիտ ոտնահարում։Ավելին19:0004.10.25 -
ԻրավականԼուսագյուղի 60-ամյա բնակչի տան բակում թմրամիջոց է հայտնաբերվելՔրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Լուսագյուղ գյուղի բնակիչ 60-ամյա տղամարդը պահում և օգտագործում է թմրամիջոց: Հոկտեմբերի 2-ին նա ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Վաղարշապատի բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կանեփանման չորացված-մանրացված զանգվածով երկու փաթեթ՝ ընդհանուր 4,33 գրամ քաշով: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 60-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է մոտ 87,4 գրամ կանեփանման չորացված-մանրացված զանգվածով պոլիէթիլենային տոպրակ: Լուսագյուղցի 60-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Կատարվում է նախաքննություն: ՆԳՆ ոստիկանությունԱվելին18:4504.10.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Միքայել սրբազանը ավելի մեծ վտանգ է խոստանում լինել իշխանության համար. նամակ՝ բանտիցՀայլուր 18։30 Միքայել սրբազանը ավելի մեծ վտանգ է խոստանում լինել իշխանության համար. նամակ՝ բանտիցԱվելին18:3004.10.25 -
ՔաղաքականԽաղաղության պայմանագիրը Սահմանադրության մասին ոչինչ չի ասում․ ՀՀ ԱԳՆ խոսնակ- Նախաստորագրումը մեզ համար մեծ հանգրվան էր։ Մենք վերահաստատեցինք, որ երկու երկրների սահմանները ճանաչված են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը։ Մենք համաձայնության եկանք հիմնարար սկզբունքների՝ իրավասության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և, իհարկե, սահմանների անձեռնմխելիության շուրջ։ Մենք սա համարում ենք շատ կարևոր հիմք հետագա աշխատանքի համար։ Համարում ենք, որ խաղաղությունը հաստատված է։ Սա ոչ միայն խաղաղության պայմանագրի նախաստորագրում է, այլև հրապարակային հայտարարություններ եղան օգոստոսյան եռակողմ հանդիպման ժամանակ, որին մասնակցեցին Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարները և ԱՄՆ նախագահ Թրամփը, ինչից հետո խաղաղության հաստատման վերաբերյալ շատ բարձրաձայն և հաստատուն պարտավորությունների մասին հայտարարություններ եղան: Մենք հավատում ենք, որ սա մեր կողմի, ադրբեջանական կողմի և միջազգային մակարդակով փոխըմբռնումն է։ Մենք կաշխատենք խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։ Մարտ ամսին Հայաստանը հայտարարեց, որ պատրաստ է ստորագրել այն։ Մենք անմիջապես ասացինք. «Եկեք խոսենք, հասկանանք ժամանակը և վայրը, մենք պատրաստ ենք ստորագրել»։ Սա չի փոխվել։ Հույս ունենք, որ TRIPP (խմբ.՝ «Թրամփի երթուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագծի իրականացումը կնպաստի տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը ոչ միայն մեկ մասով, այլև ընդհանուր տարածաշրջանային հաղորդակցություններում։ Կրկնեմ, խոսքը միայն Հայաստանի, Ադրբեջանի և Հարավային Կովկասի մասին չէ։ Այսօր երկրները փնտրում են ավելի շատ երթուղիներ, այլընտրանքային կապեր։ Սա կարող է լինել ավելի մեծ նախագծի՝ Միջին միջանցքի և այլ նախագծերի մի մասը, որոնք նպատակ ունեն կապել Ասիան Եվրոպայի հետ և հակառակը։ Հայաստանում իրականացվող ցանկացած կապի նախագիծ մնում է Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Սա մեզ համար շատ կարևոր է։ Մենք կքննարկենք այլ տեխնիկական մանրամասներ, կորոշենք, թե ով է գործում և ինչպես, բայց դա կմնա Հայաստանի ինքնիշխանության ներքո։Ավելին18:1504.10.25 -
ՔաղաքականԱդրբեջանից «պարզաբանել» են, թե ինչ են հասկանում «Զանգեզուրյան միջանցք» տխրահռչակ ձևակերպման տակ․ Ոսկանյան«Այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված Համատեղ հռչակագրում ամրագրվել է մեր երկրի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև անխափան երթևեկության ապահովումը։ «Հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության Թրամփի երթուղին»՝ մի խոսքով, Զանգեզուրյան միջանցքն, արդեն իրագործման փուլում է։ Այդպիսով, ժամանակին արհեստական խոչընդոտներով միմյանցից բաժանված թյուրքական պետությունները կրկին կմիավորվեն»։Ավելին18:0404.10.25 -
ՔաղաքականՍա կմնա այս չիշխանության ամոթն ու խայտառակությունը․ խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչև այսօր․ Միքայել ՍրբազանԱյս չարիքի իշխանությունը՝ բաղկացած միջակություններից եւ բացարձակ ոչնչություններից եւ իրենց սպասարկող ողորմելի կամակատարներից, իր ավարտին հասցրեց հերթական անբարոյական սցենարը՝ իմ ապօրինի եւ շինծու դատապարտումով, ինչը անհամեմատելի է մեր հայրենի Արցախի կորստյան, հազարավոր զոհերի եւ անհետ կորածների ու գերիների առկայության հետ։Ավելին17:5004.10.25 -
ՀասարակականԻ պաշտպանություն Միքայել Սրբազանի, Սուրբ Յոթ վերք եկեղեցու բակում հացադուլ ու նստացույց հայտարարած քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է․ 168․ amԳյումրիի քաղաքացիներից մեկը՝ Զարզանդ Գրիգորյանը, ի նշան բողոքի և ի նշան Միքայել Սրբազանի պաշտպանության, Սուրբ Յոթ վերք եկեղեցու բակում անժամկետ հացադուլ ու նստացույց էր հայտարարել։ Քիչ առաջ 168․am-ը տեղեկացել է, որ Զարզանդ Գրիգորյանի վիճակը վատացել է, քանի որ ամբողջ գիշեր նստած է եղել եկեղեցու բակում։ «Իմ տեղեկություններով, ինքնազգացողության վատացման պատճառով նրան համոզել և դուրս են բերել հացադուլից։ Այս պահին նա եկեղեցու բակում չէ, տեղյակ չեմ՝ նրան հիվանդանո՞ց են տարել, թե՞ տուն»,- լրատվամիջոցին ասել է Գյումրիի բնակիչներից մեկը, ով երեկ հացադուլ ու նստացույց անող քաղաքացու մոտ էր եղել՝ եկեղեցու բակում։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքումԱվելին17:4504.10.25