Լրահոս
Հասարակական
21:00
04.10.25
324

Վթար՝ Արմավիրի մարզում․ 3 ավտոմեքենաներն էլ հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս․ վիրավոր կա

Img default alt hy

Երեկ՝ հոկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։  Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14։40-ի սահմաններում Վաղարշապատ-Մարգարա Մ3 ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են «Nissan Rogue» մակնիշի, «Nissan March» մակնիշի և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 3 ավտոմեքենաներն էլ հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։