Լրահոս

2025-10-05
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը հայհոյել է Նեթանյահուի հետ ՀԱՄԱՍ-ի գործարքը քննարկելիս
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայհոյել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Համասի հետ կնքված համաձայնագրի վերաբերյալ հեռախոսազրույցի ժամանակ, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Ես չեմ հասկանում, թե ինչու եք դուք միշտ այդքան... դժգոհ», - ասել է Թրամփը՝ ի պատասխան Նեթանյահուի այն պնդման, որ Համասի կողմից Ամերիկայի նախագահի պայմաններին համաձայնությունը «ոչինչ չի նշանակում»։ Axios-ի աղբյուրները պնդում են, որ Թրամփը Նեթանյահուին կոչ է արել «ընդունել հաղթանակը»: Շաբաթ օրը Իսրայելի կառավարական աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ Իսրայելը պատրաստվում է բանակցողների պատվիրակություն ուղարկել՝ քննարկելու Գազայի հատվածում հակամարտության կարգավորման Թրամփի ծրագրի առաջին փուլի իրականացման մանրամասները, որը վերաբերում է իսրայելցի պատանդների եւ պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակմանը: Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը ուրբաթ օրը հայտարարել է բոլոր կենդանի իսրայելցի պատանդներին ազատ արձակելու և զոհվածների մարմինները Թրամփի ծրագրի համաձայն հանձնելու պատրաստակամության մասին: Ավելի վաղ ԱՄՆ նախագահը սպառնացել էր ամենասարսափելի հետևանքներով, եթե ՀԱՄԱՍ-ը մինչև կիրակի իր 20 կետից բաղկացած առաջարկին դրական պատասխան չտրամադրի:
    21:40
    05.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ռուսաստանը և Ուկրաինան կրկին միմյանց մեղադրել են բնակավայրերին համակարգված հարվածներ հասցնելու մեջ
    Նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի տեղեկատվությամբ՝ Բելգորոդը հարձակման է ենթարկվել 33 անօդաչու թռչող սարքով, որոնցից 30-ը խփվել է: Նշվում է, որ առևտրային օբյեկտի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է ամուսնական զույգ:
    21:00
    05.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    4-ամյա երեխան տանն անզգուշաբար ընկել և գլուխը հարվածել է սեղանի անկյունային հատվածին
    Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկների և «Ուիգմոր» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել երեխայի կյանքը: Այս մասին գրում է Shamshyan.com-ը։   Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Հակոբ Կարապետյանն ու Գոռ Գաբոյանը, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ Ծարավ Աղբյուր-Աճառյան փողոցների խաչմերուկում ծառայություն կատարելիս են լինում, երբ նրանց են մոտենում «Infiniti» մակնիշի ավտոմեքենայով ամուսինները:    Վերջինները պարեկներին տեղեկացնում են, որ երեխան տանը անզգուշաբար ընկել է և գլուխը հարվածել սեղանի անկյունային հատվածին ու արնահոսում է և իրենք երեխային տեղափոխում են «Ուիգմոր» բժշկական կենտրոն:   Տեղում գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի հանձնարարականով՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դ. Նիկողոսյանի ուղեկցութամբ պարեկները երեխային հասցում են նշված բժշկական կենտրոն ու արդեն գործի են անցնում բժիշկները, ովքեր կարողանում են փրկել երեխայի կյանքը:   4-ամյա տղան 1-2 օր պետք է մնա բժիշկների հսկողության տակ:
    20:30
    05.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Որոշ արաբական և իսլամական երկրներ կոչ են արել բանակցություններ սկսել Գազայում իշխանության փոխանցման վերաբերյալ. ԶԼՄ
    «Արտաքին գործերի նախարարները ողջունում են ՀԱՄԱՍ-ի պատրաստակամությունը Գազայի կառավարումը հանձնել անկախ տեխնոկրատներից կազմված Պաղեստինյան ինքնավարության անցումային կոմիտեին։ Նրանք ընդգծել են առաջարկի իրականացման մեխանիզմի շուրջ համաձայնության հասնելու և դրա բոլոր ասպեկտները քննարկելու համար անհապաղ բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը», - ասվում է հայտարարության մեջ։ 
    20:00
    05.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.63 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.72 դրամ:
    19:30
    05.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հայտնի են Չեխիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները
    Չեխիայում հրապարակվել են հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, և հայտնի է ստորին պալատի նոր կազմը հաջորդ չորս տարիների համար։
    19:08
    05.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    18-ամյա վարորդը բախվել է քարե պարսպին․ վիրավորներ կան
    Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում Արմավիրի մարզի բնակիչ 18-ամյա Համլետ Ա․-ն իր վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտում և բախվել քարե պարսպին՝ հայտնվելով հետիոտնի համար նախատեսված մայթին։
    19:00
    05.10.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ալիևը համառում է. պարտություն՝ նաև «Զանգեզուրի միջանցքի» շուրջ լեզվակռվո՞ւմ
    Մինչ Փաշինյանը փորձում է արդարացնել Ալիևին «Զանգեզուրի միջանցք» ասելու համար, Ադրբեջանի նախագահը, ասես, ծաղրում է նրան: Բաքվում ամենևին էլ միայն Հորադիզ-Զանգելան ճանապարհը նկատի չունեն «Զանգեզուրի միջանցք» ասելով, այլ ամբողջ Թրամփի ուղին: «Ազարբայջան» պաշտոնաթերթում տպագրված մի հոդվածում են, ըստ էության, տվել Փաշինյանի հարցի պատասխանը, թե ի՞նչ է հասկանում Ալիևը՝ «Զանգեզուրի» միջանցք ասելով:
    18:30
    05.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Չինաստանի հարավում  թայֆունի պատճառով ավելի քան 150 հազար մարդ է տարհանվել
    Նշվում է, որ հոկտեմբերի 5-ին առավոտյան Գուանդուն նահանգի ջրհեղեղների դեմ պայքարի շտաբը թայֆունի արտակարգ իրավիճակներին արձագանքման մակարդակը 2-րդ մակարդակից բարձրացրել է 1-ին մակարդակի։
    18:00
    05.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տաշիրում 18-ամյա տղայի սպանության մեջ կասկածվողը հայտնաբերվել և ձերբակալվել է. 24news
    Հիշեցնենք՝ հոկտեմբերի 4-ին ժամը 16։00-ի սահմաններում Տաշիրի ոստիկանության բաժին օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ դանակահարված երիտասարդը քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխվել է Տաշիր բժշկական կենտրոն։ Վիրավորը, ցավոք, գիտակցության չգալով, մահացել է։
    17:30
    05.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կապանում բախվել են «Jeep»-ն ու «Mercedes»-ը․ այնուհետև 2 ավտոմեքենաները բախվել են քարե պարսպին․ կա 6 վիրավոր
    Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։45-ի սահմաններում Կապան քաղաքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 43-ամյա Արտյոմ Շ․-ի վարած «Jeep» մակնիշի և Երևանի բնակիչ 33-ամյա Նարեկ Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ դուրս են եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պարսպին և երկաթե աղբարկղին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով վարորդները և ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 37-ամյա Ռաջի Բ․-ն, 43-ամյա Գարիկ Ն․-ն, 44-ամյա Արմեն Ի․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Վարսենիկ Օ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    17:00
    05.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օդի ջերմաստիճանը կբարձրանա
    Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-8-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով:
    16:30
    05.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ձեր դերն ու նշանակությունն անգնահատելի է ապագա զինծառայողի արժեհամակարգի կերտման գործում. Պապիկյանը՝ ուսուցիչներին
    Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ: «Սիրելի՛ ուսուցիչներ Ձեր դերն ու նշանակությունն անգնահատելի է Հայաստանի Հանրապետության քաղաքացու, այդ թվում՝ ապագա զինծառայողի մտածողության, արժեհամակարգի ձևավորման և կերտման գործում: Հայաստանի Հանրապետության բանակի՝ ուսյալ, կարգապահ զինծառայողներով համալրումը մեծապես պայմանավորված է նաև ձեր արդյունաշատ աշխատանքով: Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի միջազգային օրվա կապակցությամբ՝ մաղթելով անսպառ եռանդ, տոկունություն և անսասան կամք ձեր կարևոր առաքելության ընթացքում»,-նշված է ուղերձում։
    16:00
    05.10.25
    Ավելին
  • Քաղաքական
    Կոնֆլիկտները թեժանում են ՔՊ-ում. սրիկայություն, սկանդալներ, կասկածներ
    ՔՊ-ականների ներթիմային կսմիթներն արդեն դուրս են եկել սենյակներից ու տեղափոխվել տեսախցիկների առաջ: Ալեն Սիմոնյանը, Հայկ Սարգսյանը, Անդրանիկ Քոչարյանն ու Հակոբ Արշակյանն են գլխավոր դերերում:
    15:30
    05.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Առանց որակյալ կրթության անհնար է կառուցել բարեկեցիկ և անվտանգ Հայաստան. ԱԺ նախագահի ուղերձը
    Ուսուցիչը ոչ միայն գիտելիք փոխանցող է, այլև արժեքներ ու մտածողություն ձևավորող: Ձեր նվիրումն ու պատասխանատվությունը ստեղծում են մեր պետության ամենաարժեքավոր կապիտալներից մեկը՝ կրթված և գիտակից երիտասարդությունը:
    15:00
    05.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Կախա Կալաձեն ընտրություններում պաշտոնական տվյալներով առաջատարն է
    Նրա գլխավոր մրցակիցը՝ «Ուժեղ Վրաստան — Լելո» կուսակցությունից Իրակլի Կուպրաձեն, ստացել է 37,257 ձայն՝ 12.43%-ով զբաղեցնելով երկրորդ տեղը։
    14:30
    05.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՃՏՊ` Երևան-Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին․ կան տուժածներ
    Հոկտեմբերի 5-ին, ժամը 08։31-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մասիսի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին բախվել են «KIA», «Mercedes-Benz» և «SKODA» մակնիշների ավտոմեքենաները։ Չորս ուղևոր հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «SKODA» մակնիշի ավտոմեքենայի վարորդին պատգարակով մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
    14:00
    05.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վրաստան-Թուրքիա սահմանային անցակետում հայկական անձնագրեր հայտնաբերվելու մասին լուրը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
    Վերջին օրերին տեղեկություն էր տարածվում, թե «Վրաստան-Թուրքիա սահմանային անցակետում մի քանի տասնյակ հազարի հասնող կեղծ անձնագրեր և փաստաթղթեր են հայտնաբերվել, որոնք պետք է օգտագործվեին ընտրություններում»։ 
    13:30
    05.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գեղարքունիքում «Լադա»-ն բախվել է բենզալցակայանի տանիքի հենասյանն ու բետոնե արգելապատնեշին․ վիրավոր կա
    Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 32,5 կմ հատվածում ԱՄՆ քաղաքացի 74-ամյա Թոմաս Ֆ․-ի վարած «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենայով վթարային իրավիճակ է ստեղծել Գեղարքունիքի մարզի բնակիչ 26-ամյա Կարեն Հ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայի համար, ինչի հետևանքով վերջինը բախվել է բենզալցակայանի տանիքի հենասյանը ու բետոնե արգելապատնեշին։ Վթարի հետևանքով վարորդներից Կարեն Հ․-ին տեղափոխել են «Գավառ» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    13:00
    05.10.25
    Ավելին
  • Արցախ
    Արցախից բռնի տեղահանվածներն առաջին անհրաժեշտության օգնություն են ստանում «Եվրասիա» ՀԿ-ից
    Ամենակենցաղային խնդիրները լուծելու համար արցախցիներն աջակցության կարիք ունեն: Էջմիածնում ապրող արցախցիների մատից փուշ հանել է փորձել «Եվրասիա» հասարակական կազմակերպությունը:
    12:30
    05.10.25
    Ավելին