Լրահոս
2025-10-04
-
ՄիջազգայինԹեժ մարտեր են Ուկրաինայի արևելքում, էներգակիրներն են և՛ ռուսների, և՛ ուկրաինացիների թիրախումԹեժ մարտեր են Ուկրաինայի արևելքում, էներգակիրներն են և՛ ռուսների, և՛ ուկրաինացիների թիրախումԱվելին17:3004.10.25 -
ՀայաստանՊահանջում ենք դադարեցնել հոգևոր դասի ներկայացուցիչների դեմ ապօրինի հալածանքներն ու քրեական գործերը․ հայտարարությունԱնկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բարձրագույն հոգևորականը բանտարկվում է՝ իր խոսքերի և համոզմունքների համար։ Դա մեր հասարակության մեջ առաջացնում է խորին վրդովմունք և ցավ, քանզի մենք ականատես ենք լինում այնպիսի հալածանքների, ինչպիսիք եղել են միայն խորհրդային բռնապետության տարիներին, այն էլ միայն Ստալինի ժամանակ։ Հոգևոր առաջնորդի դեմ նման անարդար հաշվեհարդարը բարոյականության և արդարության ոտնահարման կոպտագույն օրինակ է։Ավելին17:1504.10.25 -
ԻրավականՀՀ փաստաբանների պալատի անդամ է կալանավորվել․ «Sputnik Արմենիա»ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբանը կալանավորվել է դատական իշխանության ներկայացուցչի կողմից ապօրինի գործողության դիմաց կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով։Ավելին17:0004.10.25 -
ՀասարակականՀերթական ծեծկռտուքը՝ Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջում. կա վիրավորՏեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է ու ճշտվել է, որ ժամը 17:35-ի սահմաններում մի խումբ երիտասարդներ նշված քոլեջի մուտքի դիմացի հատվածում հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել և ծեծի են ենթարկել նշված քոլեջի ուսանողներից մեկին։Ավելին16:4004.10.25 -
ՄիջազգայինԷրդողանը Գազայի շուրջ Թրամփի ծրագրին ՀԱՄԱՍ-ի արձագանքը կառուցողական քայլ է համարումԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հարցով ծրագրին ՀԱՄԱՍ-ի դրական արձագանքը կառուցողական քայլ է անվանել և կոչ արել Իսրայելին անհապաղ դադարեցնել հարձակումները։ Այս մասին Թուրքիայի նախագահը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։ «ՀԱՄԱՍ-ի արձագանքը Գազայում հրադադարի հաստատման ծրագրին՝ կառուցողական և նշանակալի քայլ է դեպի երկարատև խաղաղություն։ Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի իր բոլոր հարձակումները և հետևի հրադադարի ծրագրին»,-նշել է Էրդողանը։ Նրա դիտարկմամբ՝ անհապաղ պետք է ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Գազա մարդասիրական օգնության մատակարարումն ապահովելու և երկարատև խաղաղություն հաստատելու համար։ «Այս ցեղասպանությունը, այս ամոթալի պատկերը, որը խորապես վիրավորել է համաշխարհային խիղճը, այժմ պետք է ավարտվի։ Որպես Թուրքիա՝ մենք կշարունակենք մեր բոլոր միջոցներով պայքարել՝ ապահովելու համար, որ բանակցությունները հանգեցնեն պաղեստինյան ժողովրդի համար առավելագույնս օգտակար արդյունքի, և որ միջազգային հանրության կողմից աջակցվող լուծումը կյանքի կոչվի»,-եզրափակել է Թուրքիայի նախագահը։Ավելին16:2004.10.25 -
ՀասարակականԵրևան-Սևան ավտոճանապարհին «GAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի բետոնե հենապատին․ կա տուժածՀոկտեմբերի 4-ին, ժամը 10:40-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Ավելին16:0004.10.25 -
ՀասարակականՓրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ջրիցՀոկտեմբերի 2-ին, ժամը 20։35-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի «Փիրքյասի անտառ» կոչվող տարածքում քաղաքացի է կորել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Եռօրյա որոնողական աշխատանքների արդյունքում «Ջերմուկ-1» փոքր ՀԷԿ-ի պատվարում՝ ջրում, հայտնաբերվել է քաղաքացու դին․ դեպքի վայր մեկնած փրկարարները ջրից դուրս են բերել քաղաքացու դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։ Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվել է անօդաչու թռչող սարք․ աշխատանքներին ներգրավվել են փրկարարական, ոստիկանության ծառայողներ և քաղաքացիներ։Ավելին15:4004.10.25 -
Քաղաքական33 հազար դոլար արժողությամբ Rolex, 20 մլն դրամ արժողությամբ ոսկյա զարդեր. Արմավիրի նոր մարզպետի թանկարժեք ունեցվածքըՄինչ 2018 թվականի հեղափոխությունը Վահրամ Խաչատրյանը 2015-2019 թվականներին եղել է ՀՀ Արմավիրի մարզի Նորապատ համայնքի ղեկավարը, ապա 2019-2021 թվականներին վերընտրվել է ՀՀ Արմավիրի մարզի Նորապատ համայնքի ղեկավարի պաշտոնում։Ավելին15:2004.10.25 -
ՀասարակականԵրևանում ավտոմեքենա է այրվելՀոկտեմբերի 4-ին, ժամը 08:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։57-ին, մարվել՝ 09։05-ին։ Այրվել են «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը։Ավելին15:0004.10.25 -
ՔաղաքականՄիքայել արքեպիսկոպոսի դեպքը ցույց է տալիս հանրային գործչի գլխին կախված սպառնալիքը. Տաթևիկ ՀայրապետյանԱդրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Երեկ հանրային դաշտում շատերը արդարացիորեն դատապարտեցին Միքայել Աջապահյանի ակնհայտ ապօրինի ազատազրկումը։ Պարզից էլ պարզ է՝ Միքայել արքեպիսկոպոսի ազատազրկումը իշխանության կողմից հենց հանրային կարծիքի ու խոսքի ազատության նկատմամբ ցենզուրայի սահմանման ակներև քայլ է։ Գերագույն գլխավոր «ստատուսագիրը» մի քանի խնդիր է փորձում լուծել այդ քայլով։ Նա հստակ փորձում է վախի մթնոլորտ ստեղծել հանրային դաշտում ու մեր երկրում։ Նա փորձում է սահմանափակել ազատ խոսքն ու այլակարծությունն առհասարակ։ Կարծիքները կարող են լինել շատ տարբեր, մեզանից շատերը կարող են չկիսել այդ կարծիքները, քննադատել դրանք, բայց մարդը չի կարող իր ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ զրկվել, որովհետև ԿԱՐԾԻՔ է արտահայտել։ Ազատությունից զրկվում են բուն արարքի համար, բայց ոչ անշառ, միգուցե և ոչ ընդունելի, բայց ընդամենը կարծիքի համար։ Սա վախի սերմանման հարցում կարևոր «տուֆաքար» էր, որը երեկ դրեց «ստատուսագիրը», ով համատեղության կարգով ԴԵՌԵւՍ ՀՀ վարչապետ է։ Հանրային դաշտում վախի մթնոլորտի սերմանումը կարևոր է «Քանդենք պետությունը» կուսակցության համար, որովհետև «Պատերազմը՝ խաղաղություն է։ Ազատությունը՝ ստրկություն է։ Տգիտությունը՝ ուժ է»՝ Օրուելի «1984»-ի հայտնի խոսքերով առաջնորդվողները չեն կարող հաջողել, եթե չսահմանափակեն հանրային այլակարծությունը։ Փաշինյանը, ով հստակ լծված է պետության կազմաքանդման գործին, հասկանում է, որ ադրբեջանական մոդելի պետությունը Հայաստանում չի կարող կառուցել, որովհետև հենց նույն հանրային դաշտում մարդկանց մեծ մասը չի խորշում ասել ճշմարտությունը, խոսել փաստերով, բերել հակափաստարկներ։ Այս առումով՝ նա ուղերձ է տալիս բոլոր հանրային գործիչներին, որ՝ «տեսեք, եթե ինձ խանգարեք, ես առանց որևէ պատճառի ձեզ կզրկեմ ազատությունից»։ Այս իրավիճակում առանձնահատուկ կարևորվում է հանրային՝ ակտիվ, ոչ ակտիվ, քաղաքական ու միգուցե ոչ այնքան քաղաքական գործիչների խոհեմության հարցը։ Կգտնե՞նք մենք ուժ, կամք ու հեռատեսություն՝ մի կողմ դնելու գաղափարական, հաճախ նաև անձնական տարակարծությունները, որպեսզի կարողանանք կանխել բոլորիս՝ անձնապես և մեր պետությանը՝ ընդհանուր առմամբ սպառնացող աղետալի զարգացումները։ Այս հարցի պատասխանից է կախված՝ կհաջողի «Քանդենք պետությունը» ուժը, թե ոչ։ Միքայել արքեպիսկոպոսի դեպքը ցույց է տալիս հանրային գործչի գլխին կախված սպառնալիքը։ Արդեն սա հասկանալու ու ըստ այդմ գործելու պահն է եկել մյուսներիս համար…»:Ավելին14:3004.10.25 -
Հասարակական77-ամյա վարորդը «Mitsubishi»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մոտ 6 մետր խորությամբ փոսում․ կա վիրավորԵրեկ՝ հոկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Գառնի-Հացավան ավտոճանապարհին, Հացավան գյուղի վարչական տարածքում Կոտայքի մարզի բնակիչ 77-ամյա Գրիշա Բ․-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել մոտ 6 մետր խորությամբ փոսում։Ավելին14:1504.10.25 -
Հասարակական44-օրյա պատերազմի այս օրը հրթիռակոծության հետևանքով զոհվեցին ոստիկանության 27 ծառայողներ․ ՆԳՆՀոկտեմբերի 4-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ու նախարարության ղեկավար կազմը ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։ 44-օրյա պատերազմի այս օրը հրթիռակոծության հետևանքով զոհվեցին ոստիկանության 27 ծառայողներ։ Տավուշի մարզային վարչություն Թաթուլ Օթարյան Վահե Ղազարյան Վազգեն Գրիգորյան Արտուշ Զոհրաբյան Լենտուշ Գյոզալյան Սերյոժա Վիրաբյան Սուրեն Խաչատրյան Կարեն Բադոյան Լոռու մարզային վարչություն Իգոր Ոսկանյան Սարգիս Նավասարդյան Մհեր Հարությունյան Միքայել Բաշոյան Գոռ Աջամյան Շիրակի մարզային վարչություն Արման Գրիգորյան Սրապ Շահինյան Հակոբ Աղաբեկյան Սևակ Մովսիսյան, Խաչիկ Կարապետյան Կարեն Մանուկյան Մկրտիչ Մուրադյան Սամվել Քոչինյան Համլետ Մքոյան Հակոբ Թովմասյան Ծովակ Մադաթյան Սիմոն Ավագյան Ռաֆայել Նահապետյան Արմեն Ղազարյան: Հավերժ փա՜ռք հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված բոլոր ծառայողներին։Ավելին14:0004.10.25 -
Քաղաքական«Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականացման դեպքում Հայաստան-Թուրքմենստան գործընկերությունը կարող է ստեղծել նոր հնարավորություններ․ Խաչատուրյանը՝ Թուրքմենստանի դեսպանինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մահմեդգելդի Այազովին՝ Թուրքմենստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Նախագահը շնորհավորել է դեսպանին տոնի կապակցությամբ և իր բարեմաղթանքները փոխանցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին և Հալք Մասլահաթիի (Ժողովրդական խորհրդի) նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին, մաղթելով Թուրքմենստանին և թուրքմեն ժողովրդին խաղաղություն, շարունակական զարգացում և բազմակողմանի բարգավաճում։ Մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստան-Թուրքմենստան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված արդյունավետ գործունեության և ջանքերի համար, բարձր գնահատել նրա ներդրումը երկու երկրների համագործակցության զարգացման գործում և մաղթել նորանոր հաջողություններ աշխատանքային գործունեության մեջ։ Զրույցի ընթացքում ընդգծվել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, քննարկվել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Նախագահը շեշտել է, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականացման դեպքում Հայաստան-Թուրքմենստան գործընկերությունը կարող է ստեղծել նոր հնարավորություններ ոչ միայն տնտեսության, այլև սոցիալական և մշակութային ոլորտներում, նպաստելով երկկողմ կապերի խորացմանը։ Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Թուրքմենստանի միջև քաղաքական հարաբերությունների կայուն բարձր մակարդակը և փոխայցելությունները, ինչպես նաև միջազգային տարբեր հարթակներում արդյունավետ և վստահելի համագործակցությունը։Ավելին14:0004.10.25 -
ՄիջազգայինՃապոնիայի իշխող կուսակցության նոր ղեկավար է ընտրվել ՆԳ նախկին նախարար Սանաե ՏակաիտինՃապոնիայի ներքին գործերի նախկին նախարար Սանաե Տակաիտին հաղթանակ է տարել երկրում իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարի ընտրություններում:Ավելին13:4504.10.25 -
ՔաղաքականՔՊ-ականների նախագծի թիրախը «Շողակաթ» հեռուստաընկերությունն է․ Գոհար Մելոյան«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու պատգամավորների նախաձեռնությամբ նախագիծ է շրջանառվել՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», համաձայն որի՝ նվազեցվում է հանրային հեռարձակողների նվազագույն թիվը՝ պարտադիր երեքից՝ երկու դարձնելով։Ավելին13:3004.10.25 -
ՍպորտԼևոն Արոնյանը 20:8 հաշվով հաղթել է հնդիկ գրոսմայստեր Ռամեշբաբու ՊրագնանանդհայինԼևոն Արոնյանը «Grand Chess Tour Finals» մրցաշարի եզրափակչում 20:8 հաշվով հաղթել է հնդիկ գրոսմայստեր Ռամեշբաբու Պրագնանանդհային։ Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։Ավելին13:1504.10.25 -
ՄիջազգայինՈւկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սոչիի ուղղությամբՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը գրոհել են Սոչիի ուղղությամբ, երբ այնտեղ է եղել Պուտինը, գրում է «Moscow Times»-ը: Ուրբաթ գիշերն են ուկրաինական ԱԹՍ-ները թիրախավորել Սոչիի նավթային պահեստը: Այդ պահին Դաշնության նախագահը քաղաքում է եղել:Ավելին13:0504.10.25 -
ՔաղաքականԳրքում Աննա Հակոբյանը չի հանդիպել` ինչպես իլսամական խմբերը ամենաանմարդկային գործողություններն իրականացրեցին Արցախի դեմ․ պատգամավորՀիշու՞մ եք, դա այն հատորյակն էր, որը Թուրքիայի նախագահից ստանալուց հետո Նիկոլը ջերմությամբ սեղմել էր կրծքին։ Աննա Հակոբյանն ընթերցելուց հետո էլ լուրջ-լուրջ մեկնաբանել է գիրքը։ Դրանով է պարզել, որ աշխարհում սովամահություն, աղքատություն, գաղթականություն ու միջազգային հարաբերություններում անարդարություն կա։Ավելին13:0004.10.25 -
ՀասարակականՆոր Երզնկա գյուղի մոտակայքում բախվել են «GAZel» բեռնատարը և «PAZ» ավտոբուսը․ 3 քաղաքացի հոսպիտալացվել էՀոկտեմբերի 4-ին, ժամը 08։43-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Նոր Երզնկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Նոր Երզնկա գյուղի մոտակայքում բախվել են «GAZel» մակնիշի բեռնատարը և «PAZ» մակնիշի ավտոբուսը․ երեք քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակվել «GAZel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։Ավելին12:4504.10.25