Լրահոս
Տարածաշրջան
19:51
04.10.25
380

Լարված իրավիճակ՝ Վրաստանում․ բախումներ են սկսվել ոստիկանների և ցուցարարների միջև

Img default alt hy

Թբիլիսիում հատուկ նշանակության ուժերը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարների դեմ։

Վրաստանի նախագահի նստավայրի մոտ են ժամանել լրացուցիչ հատուկ նշանակության ջոկատներ։

Այս պահին իրավիճակը լարված է, բախումներ են սկսվել ոստիկանների և ցուցարարների միջև։

Թբիլիսիում ցուցարարները ծեծի են ենթարկել «Իմեդի» հեռուստաընկերության նկարահանող խմբին, ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ։