Լրահոս
Իրավական
19:35
04.10.25
373

Մանրամասներ՝ փաստաբանի կալանավորման դեպքից

Img default alt hy

Փաստաբան է կալանավորվել դատական իշխանության ներկայացուցչի կողմից ապօրինի գործողության դիմաց կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում լուրը հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից: 

«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալված՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբանը կալանավորվել է դատական իշխանության ներկայացուցչի կողմից ապօրինի գործողության դիմաց կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով»,- հայտնեց Կոմիտեի մամուլի խոսնակը:

Նախաքննության շահերից ելնելով՝ կառույցից այլ մանրամասներ չհայտնեցին։