Լրահոս
Տարածաշրջան
19:30
04.10.25
387

Թբիլիսիում ցուցարարները սկսել են գրոհել նախագահական նստավայրը

Img default alt hy

Թբիլիսիում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ֆոնին շարունակվում են բողոքի ցույցերը։

Ցուցարարները ամբողջությամբ փակել են Մելիքիշվիլիի և Ռուսթավելիի պողոտաների երթևեկությունը։ 

Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները Թբիլիսիում ցուցարարները սկսել են գրոհել նախագահական նստավայրը։

Այսօր Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են:

Ավելի վաղ իշխող կուսակցությունը որոշել էր մինչև 2028 թվականի վերջը օրակարգում չներառել ԵՄ-ին անդամակցության բանակցությունների հարցը, ինչպես նաև հրաժարվել էր Եվրամիության բյուջետային դրամաշնորհներից։

«Վրաստանի իշխող կուսակցության թեկնածուները հաղթել են երկրի բոլոր ՏԻՄ ընտրություններում»,-հայտարարել է վարչապետ Կոբախիձեն։